Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայկական ներքին լսարանի համար հորինվող լոլոներ են». Էդգար Էլբակյանը՝ Էդմոն Մարուքյանի հրապարակած 6 կետերի մասին

Մայիս 14,2022 23:50

«Ե՛վ Արեւմուտքը, ե՛ւ ՌԴ-ն հայտարարել են, որ Ադրբեջանը ներկայացրել է իր հինգ կետերը, եւ Հայաստանը դրանք ընդունել է ու Հայաստանից հերքում չի եղել դրան: Մնացածը՝ հայկական ներքին լսարանի համար հորինվող լոլոներ են»,- այսօր, Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված՝ «Ո՞վ հանձնեց Արցախը» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ անդրադառնալով երեկ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գաղտնազերծած վեց առաջարկներին, որոնք հայկական կողմը իբր ներկայացրել է Ադրբեջանին՝ ի հակադրություն Ադրբեջանի հինգ առաջարկների՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելուն ուղղված:

Այնուամենայնիվ, խոսելով Էդմոն Մարուքյանի հրապարակած վեց կետերի մասին, բանախոսն ասաց. «Եթե կողմերը դեռ 1992-ին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է Ադրբեջանն անպայման ներառում դա»:

Նա ուշադրություն է հրավիրում Էդմոն Մարուքյանի հրապարակած կետերին եւ նրա կողմից արված մեկնաբանություններին՝ նկատելով, որ նման պարագաներում կարեւորը հենց մեկնաբանություններն են. «Ադրբեջանը այսօր գրավված տարածքներում զորամասեր է կառուցում, իսկ Հայաստանը զբաղված է հերթական անգամ մարդկանց մետրոյի շինարարությամբ խաբելով, Երեւանյան լճում Արգիշտի առաջինից մնացած աղբը հանելով: Այդ ուժային կենտրոնին Հայաստանը հակադրելու բան չունի, հետեւաբար, ստացվում է, որ հենց Հայաստանի ստորագրությունն այդ թղթի տակ դրվեց՝ Ադրբեջանն ուժով պարտադրելու է իր մեկնաբանությունը»:

Արցախի կարգավիճակի մասին կետին էլ անդրադառնալով՝ բանախոսը կարեւոր է համարում ամրագրել ԼՂՀ կարգավիճակ՝ չսահմանափակված. «Կարգավիճակ էլ կա, կարգավիճակ էլ, կարող է լինի կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում»: Նա հարցին 1988-ից պատմական անդրադարձ կատարելով՝ հերքում է իշխանության այն պնդումները, թե Արցախի հարցում նշաձողը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին իջեցրել՝ փաստելով, որ հայկական կողմը հասել էր նրան, որ 2003-2004 թվականներից Շուշիի հարցը դուրս եկավ օրակարգից, Քարվաճառում ճանապարհ էր կառուցվում՝ Արցախի եւ ՀՀ-ի ցամաքային կապն ապահովելու համար եւ, որ այդ ամենը կուլիսներում բանակցված էր, Ալիեւն էլ հայտարարել էր, որ Հայաստանը Քարվաճառն էլ չի ցանկանում տալ, ավելին, իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը. «Այո, դա լինելու էր տարածքային որոշակի զիջումներով, բայց ոչ այնպիսի, որ մենք այսօր տվեցինք եւ դիմացը ոչինչ չստացանք: Իրականում, նշաձողն իջեցվել է 1996-97 թվականներին, ապա վերելք է եղել, կա ՌԴ պաշտոնական հայտարարությունը, որ 2019-ին է փոխվել բուն բանակցային գործընթացը եւ կապիտուլյանտի խոստովանությունը, որ ինքն իր կետից է սկսել»:

Քաղաքագետը հիշեցնում է նաեւ Իլհամ Ալիեւի խոստովանությունը, որ եթե եւս 30 տարի պատերազմ չլիներ, «թեման ընդհանրապես կփակվեր» եւ հաստատում, որ եթե 2018-ին Հայաստանում իշխանության չգային այս ուժերը, 30 տարի հետո բոլորովին այլ իրավիճակ կարող էր լինել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031