Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշտական տեղակայման վայրում կարող ենք զինվորին խորոված տալ, բայց կռվող զինվորին նույնիսկ չոր պայոկը չէին կարողանո՞ւմ տալ սրանք, էդ ո՞ւմ են խաբում». Արտակ Զաքարյան

Մայիս 14,2022 22:46

«44-օրյա պատերազմի օրերին մենք ադրբեջանական պրոպագանդայի օգնությամբ կերակրում էինք անվստահություն սեփական հանրությանը ու պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը հայտարարում էր, որ մեր հակառակորդը պատերազմի թեժ օրերին խոցել է մեր այսպես կոչված տեղադրված մակետներից մեկը: Ի՞նչ խնդիր ենք լուծում, եթե նման տեղեկատվություն ենք հրապարակում»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում անվտանգության թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը:

ՊՆ նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն էլ ասաց. «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական խունտան մեր պետության անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է: Ներկայացնեմ ապացույցները՝ 2018-ին ՀՀ-ում տեղի է ունեցել օրինական ընտրած իշխանության դեմ իշխանազավթման փորձ, այդ թվում՝ օտար անհասկանալի ուժերի գործուն աջակցությամբ: Հաջորդը՝ արտաքին քաղաքականության մեջ սրանց վարած քաղաքականությունը ուղիղ սպառնալիք է ՀՀ անվտանգությանը. խարխլվել է Մինսկի խմբի հավասարակշռությունը, իսկ Մինսկի խումբը մեր համար նաեւ անվտանգային գործիք էր, խարխլվել են հայ-ռուսական հարաբերությունները, իսկ տեւական ժամանակ դա մեզ համար անվտանգային գործիք էր:

Եվ այս ամբողջը բերել է նրան, որ Ադրբեջանը ստացել է լեգիտիմ իրավունք՝ Արցախի, ՀՀ-ի դեմ պատերազմ սկսելու: Ապացույցն այն է, որ 44 օրերի ընթացքում ոչ մի պետություն, ոչ մի միջազգային կազմակերպություն չդատապարտեց Ադրբեջանի գործողությունները: 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում աշխարհում չմնաց մի պետություն ու կազմակրպություն, որ չդատապարտեր Ադրբեջանին, որովհետեւ Հայաստանի քաղաքականությունն այնպիսինն էր, որ Ադրբեջանն անցել էր կարմիր գծերը:

Իսկ 2020-ի պատերազմի ընթացքում Հայաստանի տգետ իշխանությունները վարել էին այնպիսի քաղաքականություն, որ Ադրբեջանին նույնիսկ պատերազմից հետո շնորհավորող պետություններ ի հայտ եկան: Երրորդ ապացույցը. շատ ճիշտ ասված խոսք ՝ կռվում են բանակները, պատերազմում են պետությունները, իսկ մեր բանակը ամբողջ ընթացքում կռվել է իր ուժերի գերլարումով, մենք հազարավոր հերոսության օրինակներ ունենք:

Բայց 24+ ժամանակահատվածում պետությանը պարտավոր էր պետական կառավարման համակարգը պատրաստել պատերազմի: Մենք շատ կարճ ժամանակ հետո հասանք այնտեղ, որ նույնիսկ թիկունքային ապահովումը պարզ սննդի տեսքով չէին կարողանում իրականացնել, համալրման մասին ու մնացած բաների մասին էլ չենք խոսում: Ի՞նչ, այսինքն, մշտական տեղակայման վայրում կարող ենք զինվորին այսպես ասած խորոված տալ, բայց կռվող զինվորին նույնիսկ իրենց սովորական չոր պայոկը չէին կարողանո՞ւմ տալ սրանք, էդ ո՞ւմ են խաբում: Ամեն ինչ արեցին, որ պատերազմի ընթացքում Շուշին ընկնի: Այսինքն, ամեն ինչ չարեցին, որ պաշտպանեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031