Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը շտապեցնում է հայկական կողմին փաստաթուղթ ստորագրել, քանի լաոն չի զարթնել, իսկ լաոն զարթնել է». Գեներալ-մայոր Վալերի Քոչարյան

Մայիս 14,2022 21:19

Այսօր Ֆրանսիայի հրապարակում անվտանգության թեմայով քննարկման ժամանակ գեներալ-մայոր Վալերի Քոչարյանն ասաց, որ նոյեմբերի 9-ից հետո պետք է ճիշտ վերլուծություն արվեր ու բարձրացնեին զինված ուժերի սպաների հոգեբանական աջակցությունը, ոչ թե մեղավորներ փնտրեին. «Երբ նահանջելով հետ ես քաշվում, հրամանատարներ ես կորցնում, մարտական ընկեր ես կորցնում, բնականաբար, հոգեբանական ճնշում է դա: Դա եղավ նաեւ մեր շատ քաղաքացիների ու իշխանության կողմից՝ մեղավորներ, թերացողներ փնտրելով ու պարտության մեջ մեղադրելով բանակը»:

Նա դժգոհեց, որ զինվորականներին հարցնում են՝ ինչո՞ւ պարտվեցիք. «Մենք չպարտվեցինք, զինված ուժերն իր խնդիրը կատարել է: Պետք է նայեք այն տեսանկյունից, թե ում հետ ենք մենք կռվել: Ադրբեջանը մենակ ՀՀ եւ Արցախի պաշտպանության բանակի դեմ դուրս չի եկել: Ոգեւորում էր Թուրքիան ու տեսնում էինք, որ մեր ուժերն անհավասար են: Մենք ի՞նչ պիտի անեինք, պիտի կռվեինք, չնայած մեր ուժերն անհամեմատելի են»:

Ըստ նրա, ադրբեջանական բանակը լուրջ կորուստներ է կրել, որովհետեւ մենք նահանջել ենք՝ ջախջախելով, ու դրա համար է, որ Ադրբեջանը շտապեցնում է հայկական կողմին փաստաթուղթ ստորագրել, քանի մենք չենք վերականգնվել, քանի լաոն չի զարթնել. «Իսկ լաոն զարթնել է: Նրանք լավ գիտեն՝ քանի հայը համախմբված է, հայի հետ կռիվ չեն կարող տալ»:

Ըստ Վալերի Քոչարյանի, մեր զինված ուժերը, սպաների պատրաստությունը գոհացուցիչ չէ. «Այսօր, երբ մեզ պետք է ուժեղ բանակ, ռազմական ինստիտուտում համալրում չկա: Ինչո՞ւ չկա: Մենք չունենք երիտասարդներ, որոնք կցանկանային սովորել մեր ռազմական ինստիտուտում: Դա թողել են միայն ԶՈՒ-ի վրա, այնինչ դա պետությունը պետք է անի: Ինչու են զորացրվում բանակից, որովհետեւ սոցիալական պաշտպանություն չեն տեսնում… Այս մեկուկես տարվա ընթացքում զինված ուժերից քանի՞ մարդ է գործուղվել ՌԴ՝ մասնագետների պատրաստման համար՝ 0%: Սա է հարցերի պատասխանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031