Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այս քաղաքական կուրսը չի փոխվելու, ապա հակառակորդը նոր պատերազմ հրահրելու անհրաժեշտություն չի ունենա». Գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյան

Մայիս 14,2022 20:39

Այսօր Ֆրանսիայի հրապարակում անվտանգության թեմայով քննարկման ժամանակ ինժեներական զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանն ասաց, որ մեր ռազմական դոկտրինը կամ անվտանգության հայեցակարգը ուժը կորցրել է. «Մարդիկ, որոնք ասում են ԶՈՒ բարեփոխումների մասին, հիմքում տեսնում են միայն նոր սպառազինությունների գնումը: Բայց դա կարող է լինել միայն կորցրածի վերականգնումու մեզ ապագայի չտանի: Ինչ ենք հիմա մենք անում: Այ եթե ես տեսնեի, որ բարեփոխում ասելով՝ շեշտվում է նաեւ զորքերի ռացիոնալ կազմի ու կառուցվածքի տեսության ճշտումը, սպառազինության տեսության, թիկունքի տեսության վերանայումը, զորատեսակների, զորքերի ու այլ ապահովման տեսակների վերանայումը, ռազմական կրթության վերանայումը, մարտական ու զորահավաքային պատրաստակամության վերանայումը, մարտական պատրաստության տեսությունների վերանայումը, ես կասեի, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Բայց ես այդ ամենը չեմ տեսնում: Որեւէ մեկին չթվա, թե պահեստազոր արձակելով՝ կապը բանակի հետ կորցնում ես: Ես դա չեմ տեսնում ու այսօրվա բարեփոխում բառը ոչ լիարժեք եմ համարում»:

Իշխան Մաթեւոսյանն ասաց, որ այսօր գրագետ մարդկանց պահանջարկ չկա, այդ մարդիկ կան, բայց իշխանությունները առաջնորդվում են նրանով, թե ինչքանով է անձը իրենց մոտիկ կամ հեռու. «Եթե այս քաղաքական կուրսը չի փոխվելու, ապա հակառակորդը նոր պատերազմ հրահրելու անհրաժեշտություն չի ունենա»: Ըստ նրա, ամեն ինչ պետք է բերվի գիտական հիմքերի վրա, իսկ աչքաչափով ու մոտավորապես հաշվարկելով քայլերը՝ զուտ ռեսուրսի փոշիացում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031