Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի վերջին արձագանքները ցույց են տալիս, որ Ադրբեջանն անգամ այս խայտառակ «առաջարկությունները» չի ընդունել․ Արմեն Աշոտյան

Մայիս 14,2022 19:10

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝  Ադրբեջանին Հայաստանի կողմից ներկայացված 6 առաջարկությունների եւ Արցախյան խնդրի շուրջ օրեցօր սրվող աշխարհաքաղաքական խաղի մասին

«6 սկզբունքները» ազգային խայտառակություն են, իսկ Նիկոլի «բացահայտումը»՝ ծաղր ժողովրդի հանդեպ։

Էդմոն Մարուքյանը երեկ բացահայտեց 6 առաջարկությունները, որոնք շուրջ մեկ շաբաթ առաջ էին փոխանցվել ադրբեջանական կողմին մեր բոլորի անունից և մեր բոլորի թիկունքում:

Ադրբեջանին և միջազգային հանրությանը այդպիսի «զվարճանքի» առիթ տալ Հայաստանի քաղաքական, դիվանագիտական մտքի, պոտենցիալի վրա, խայտառակություն է:

Այդ «սկզբունքները» ցածրորակ, որևէ ինտելեկտուալ, քաղաքական աշխատանք չպարունակող, «Ճ» կլասի շարադրություն են, որից որևէ քաղաքական ՝ մեզ ձեռնտու հետևանք ակնկալելը միամտություն է:

Առաջին կետը զավեշտ է, զառանցանք՝ դիվանագիտական տարր, որը առաջարկություն չի կարող դիտարկվել: (Հայկական կողմը պատասխանում է Ադրբեջանի X օրվա նամակին, որում ներկայացվել են ադրբեջանական կողմից սկզբունքները։)

Երկրորդ «սկզբունքով», որն ամբողջությամբ սուտ է, նշվում է, որ Հայաստանը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ՝ կեղծ հղում անելով ԱՊՀ համաձայնագրին:
(ԱՊՀ համաձայնագրի ստի բացահայտումը ՝ այստեղ. https://www.facebook.com/armen.ashotyan/videos/1115398399260081)

Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը:

Սա ենթադրում էր, որ պետք է լիներ Հայաստանի կողմից բերվող ամենաուժեղ փաստարկը, մինչդեռ հերթական դավաճանությունն է:

Դիցուք, Նիկոլը չի հրաժարվում Արցախից, ինչո ՞ւ այդ կետում չի գրվել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, երաշխավորման սկզբունքը պետք է լինի հայ-ադրբեջանական բանակցային փաթեթի մաս:

Այս կետից պարզ է, որ

ա) այս իշխանության համար չկա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք,

բ) Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների երաշխավորումը ակնհայտորեն դիտարկում են Ադրբեջանի կազմում՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համատեքստում,

գ) «կարգավիճակի» անվան տակ քողարկում են Արցախն Ադրբեջանի կազմում ինչ-որ մի ձևակերպմամբ տանելու գործընթացը:

Հաջորդ կետով նշվում է, որ հայկական կողմը կարևոր է համարում ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունները:

Սա կատարյալ հիմարություն է. ինչպե՞ս կարելի է որպես սկզբունք դիտարկել արդեն ստորագրված հայտարարությունները:

Սկզբունք կլիներ, եթե գրվեր, որ այս պրոցեսը կարող է տեղի ունենալ միայն ռազմագերիների, քաղաքացիական անձանց ադրբեջանական բանտերից ազատ արձակելու դեպքում:

Հաջորդ կետով այս իշխանությունը կրկին ապացուցում է, որ չունի ցանկություն, խիզախություն, գիտելիք՝ խոսելու ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին: (Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։)

Առանց այդ սկզբունքի, բոլոր ուղիները տանում են Արցախը դեպի Ադրբեջան:

Վերջին՝ վեցերորդ կետում, որը կրկին «սկզբունք» դժվար է համարել, նշվում է, որ համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Նիկոլը մի քանի շաբաթ առաջ ԱԺ-ում հիմնավորում էր, թե ինչի չի սպասում ՄԽ համանախագահները աշխատեն և գնում է երկկողմ կամ եռակողմ բանակցությունների ձևաչափով:

Նիկոլի անունից Մարուքյանի պնդումը, թե այս 6 առաջարկությունները Ադրբեջանի կողմից Բրյուսելում ընդունվել են և բանակցությունների հիմք են, կատարյալ սուտ է:

Բաքվի վերջին արձագանքները ցույց են տալիս, որ Ադրբեջանն անգամ այս խայտառակ «առաջարկությունները» չի ընդունել:

Այս վեց «սկզբունքները» հիշեցնում են Մյունխենյան «սկզբունքները»:

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031