Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի հասցեին «փրչոտ» գրելու համար կնոջը քրեական պատասխանատվության են ենթարկում»․ Արա Զոհրաբյան

Մայիս 14,2022 18:19

«Քրեական օրենսգրքի իմաստով «ծանր վիրավորանք» է համարվում հայհոյելը կամ «ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը»։

Այսինքն՝ արտահայտությունը հայհոյանք պետք է լինի, մինչդեռ մարդիկ այսօր վիրավորական արտահայտությունների համար քրեական հետապնդման են ենթարկվում»,-Ֆրանսիայի հրապարակում այսօր կազմակերպված մասնագիտական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։

«Մասնավորապես, մի կին Նիկոլ Փաշինյանի հասցեին գրել էր «փրչոտ», եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում։ Ենթադրենք, «փրչոտ» ասելը վիրավորական է, բայց  քրեական օրենսգրքի իմաստով դա հայհոյանք չի։ Իսկ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պետք է ենթադրի կոնկրետ գործողություն, ուստի կիրառման տեսակետից այդ քրեական գործերի մեծ մասը չեն համապատասխանում ՔՕ նշյալ նորմին։ Սա ի գիտություն այն քննիչների, որոնք անհիմն մեղադրանքներ կառաջադրեն քաղաքացիներին»,-հավելեց Արա Զոհրաբյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031