Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյան. «Ինձ շատ անհանգստացրեց 15:30-ի հանրահավաքը, որի հավանական նպատակներից մեկն այն էր, որպեսզի հավաքվի բազմություն, որը հնարավորություն կտա ինչ-որ իմաստով ճնշել Ազգային ժողովին»

Մայիս 14,2022 17:35

«Ես վստահ եմ, որ Ֆրանսիայի հրապարակում կան մարդիկ, որոնք ազնիվ, անկեղծ մղումերով են եկել այնտեղ, որովհետեւ գտնում են, որ օրվա իշխանությունը իրենց հուզող հարցերի հետ կապված ճիշտ դիրքորոշում չունի»,- ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Կա՞, արդյոք քաղաքական ճգնաժամ Հայաստանում» թեմայով բանավեճի ժամանակ:

«Այդ մարդիկ կան միանշանակ: Ինչքա՞ն են: Չեմ կարող ասել: Կան մարդիկ, որ այնտեղ գալիս են, ես նույնիսկ ճանաչում եմ այդպիսի մարդկանց, դրամ վաստակելու համար: Դա էլ կարող է լինել, դա էլ չի բացառվում: Կան մարդիկ, ովքեր գալիս են՝ փորձեն վերադառնալ իշխանության, ժամանակի ընթացքում իրենց անաշխատ եկամուտները պահելու, տեր կանգնելու համար: Դրանք էլ կան: Էլ ինչ ձեւի մարդիկ կան: Լավ, պայմանականորեն բաժանենք երեք խմբերի:

Իրենք իրավունք ունեն, մեր քաղաքացիներն են, որոշները մեր գործընկերներն են եւ իրավունք ունեն ազատորեն արտահայտելու իրենց, այսպես կոչված, տեսակետները էդ ձեւերով: Եվ պետք է նկատենք նաեւ ընդհանուր առմամբ այս քսան քանի օրվա ընթացքում, որ տեղի են ունեցել այդ հանրահավաքներն ու երթերը, առանձին միջադեպեր չհաշված, ամեն ինչը եղել է, այսպես կոչված, սահմանների մեջ ի պատիվ նաեւ ընդդիմության, նաեւ իրավապահ մարմինների:

Բայց էստեղ ուրիշ խնդիր կա: Օրինակ, ինձ շատ անհանգստացրեց օրերից մեկի 15:30-ի հանրահավաքը: Հայաստանի նորօրյա պատմության մեջ ժամը 3:30-ին հանրահավաք չի եղել: Այդ հանրահավաքի հավանական նպատակներից մեկն այն էր, որպեսզի հավաքվի բազմություն, անազնիվ մարդկանց տեսակարար կշիռը մեծանա, մասսա, բազմություն ստեղծվի, որը հնարավորություն կտա, ասենք, ինչ-որ իմաստով ճնշել Ազգային ժողովին, ուր կառավարությունը պետք է գար հարց ու պատասխանի եւ այդ ընթացքում որոշակի քայլեր ձեռնարկեն:

Հիմա այստեղ հարց է առաջանում. եթե հրապարակում հավաքվեն 15 հազար բացարձակապես մաքուր մղումներով մարդիկ, գումարած մի 200-300 հոգի մարդիկ, որոնք, այսպես կոչված, նպատակ ունեն, որ խժդժություններ առաջացնեն: Իսկ մենք բացառո՞ւմ ենք, արդյոք, այն իրողությունները, որտեղ մենք գտնվում ենք, պատերազմական իրողությունները, որ մենք գտնվում ենք, որ մեր թշնամիների հատուկ ծառայությունները մի 10-20 մարդ իրենք կարող են ունենալ այդտեղ: Եվ երբ որ ստեղծվի մի հոգեբանական իրավիճակ եւ այդ պահին մի խարիզմատիկ մարդ ելույթ ունենա, ասի՝ խորհրդարանում մեր պատգամավորներին իշխանական պատգամավորները ճնշում են, մենք պետք է գնանք՝ իրենց տեր կանգնենք: Եվ մաքուր մղումներով 15 հազար մարդը գա Ազգային ժողովի վրա եւ ինչ-որ ձեւով հաջողի մտնել: Այն մի 200 հոգին խժդժությունները, կրակը վառ կպահեն, իսկ մեր թշնամի երկրների հատուկ ծառայությունները կիրականացնեն այն սեւ գործը կամ գործը, որը իրենց համար ավելի հետաքրքիր վիճակ կարող է ստեղծել՝ անկանոն Հայաստան եւ այլն, եւ այլն, եւ այլն: Հետեւաբար, ես կոչ եմ անում, խնդրում եմ, որպեսզի այդ ամեն ինչը լինի օրենքների եւ  սահմանադրության շրջանակներում:

Հիմա ընդդիմադիր գործընկերների ղեկավար շրջանակներում որոշակի անհասկացողություն կա մեկը մյուսի նկատմամբ: Ես կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ որոշ քաղաքական գործիչներ, պայմանականորեն ասած՝ մի քիչ հանրապետականոտ քաղաքական գործիչներ դեմ են խժդժություններին: Իրենք ուզում են հանգիստ  լինի, ժողովուրդ հավաքեն, էդ ժամանակ իշխանություններին ճնշեն, գնան ինչ-որ քայլերի: Հետեւաբար, փոխըմբռնումը մի քիչ պակասել է: Պիտի հուսանք, որ ես սխալվում եմ:

Հիմա այս ամեն ինչը լավ է՞, թե վատ է: Նաեւ լավ է, որովհետեւ երբ մարդիկ գալիս են, իրենց դժգոհությունը հայտնում իշխանության վարած քաղաքականության հետ կապված, մի կողմից իշխանությունը լսում է այդ ամեն ինչը եւ որոշակի ճշգրտումներ է մտցնում իր պահվածքի, գործելաոճի մեջ, մյուս կողմից էլ քայլերը թափ չի հավաքում այնպես, ինչպես իրենք կուզեին, դա նշանակում է, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը պաշտպանում է իշխանության այսօրվա կուրսը»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031