Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահները տեղ գտնելո՞ւ են 250 անձանց ցուցակում

Մայիս 14,2022 17:14

Դիմադրության շարժման հայտարարած եւ ՀՀ ապագա պետական համակարգում 250 անձանց ընդգրկելու ծրագրերում ներառվա՞ծ են ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, նրանք տեղ գտնելո՞ւ են այդ ցուցակում։

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, պատասխանելով այս հարցին, ասաց․ «Առհասարակ, ողջ պոտենցիալը պետք է օգտագործենք։ Ով եւ ինչ դեր կունենա՝ ցույց կտան ժամանակը եւ կյանքը, բայց Հայաստանն ունեցել է այս տարիներին, օրինակ, շատ ԱԳ նախարարներ։ Գտնում եմ, որ սրանց հեռացնելուց հետո լավագույն բանակցողների խումբ պետք է ստեղծվի, որոնք ունեն փորձ եւ գիտելիք, տիրապետում են Արցախի հարցի էությանը։ Նախագահները, նախկին ԱԳ եւ պաշտպանության նախարարները ճանապարհ են անցել, փորձ ունեն, հաղթած մարդիկ են»։

Իշխան Սաղաթելյանը նշեց․ «Պայմանավորվածություններ չունենք դետալների շուրջ, բայց բոլորի ներուժն ինչ-որ ձեւ պետք է օգտագործել։ Հիմա ով որտեղ կլինի եւ ինչ դեր կունենա, այս պահին շատ երկրորդական է։ Այնպես չի, որ իրենք իշխանության գալու խնդիր են դրել։ Խնդիրը երկիրն է, Արցախը, ստեղծված իրավիճակից դուրս գալը։ Բոլոր կարող ուժերը եւ անհատները պետք է համախմբվեն դրա շուրջ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031