Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներողություն եմ խնդրում նաեւ վերջին 4 տարվա համար»․ Իշխան Սաղաթելյան

Մայիս 14,2022 17:02

«Առհասարակ, բոլոր բացթողումները, թերություններն ու անարդարությունները, որոնք մեր երկրում անցնող 30 տարում եղել են, մենք եւս այդ ամենի համար պատասխանատվության բաժին ունենք։ Ներողություն խնդրելուց կամ պատասխանատվությունից երբեք խուսափող չենք»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով նկատառմանը, որ շատ քաղաքացիներ չեն միանում դիմադրության շարժմանը, որովհետեւ դրանում կան պատասխանատվության չենթարկված նախկիններ եւ մարդիկ, որոնք ներողություն չեն խնդրել նախկինում արածների համար։

«Մենք երբեք ժողովրդին չենք դավաճանում, հայրենիքի համար պայքարում հետքայլ չենք արել։ Թերություններ եւ բացթողումներ, իհարկե, ունեցել ենք, բայց մեզ որեւէ մեկը չի կարող մեղադրել երկիրը թալանելու մեջ։ Մեր մեջ եղե՞լ է պաշտոնյա, որը գործունեության ընթացքում ունեցել է սխալներ եւ բացթողումներ։ Գուցե եւ եղել է։ Հետեւաբար, հաջորդ անգամ նման մարդիկ իշխանության մեջ չեն լինելու, բայց մենք երբեք չենք դավաճանել ժողովրդին, ժողովրդի շահերի դեմ ոչ մի քայլ չենք արել։ Ժողովրդի եւ պետության համար կյանք ենք տվել պատերազմներում։ ՀՅԴ գործունեությունը բոլորի առաջ ակնհայտ է։ Ամեն ինչ արել ենք սփյուռքը համախմբելու համար, անմնացորդ նվիրվել երկրին։ Թերություններ շատ ենք ունեցել, բայց դավաճանություն չենք արել երկրի եւ ժողովրդի առաջ, որի համար այսօր ես պետք է ամաչեի կամ ներողություն խնդրեի»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

«Այո, ես ներողություն եմ խնդրում նաեւ վերջին 4 տարվա համար, որովհետեւ որպես ընդդիմություն՝ չենք կարողացել կանխել այդ ամենը եւ Նիկոլին ավելի շուտ հեռացնել, թեեւ ակտիվ քաղաքական գործընթաց էինք սկսել։ Իհարկե, այս ամենի համար ունենք պատասխանատվություն եւ երբեք դրանից խուսափող չենք։ Ինչ վերաբերում է «հին», «նախկին»․․․ մեզանից հին չկա, ՀՅԴ-ից ավելի հին ո՞վ կա։ Մենք մեր կենսագրությամբ հպարտ ենք»,-հավելեց նա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031