Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ են Փաշինյանը եւ հատուկ հանձնարարություններով սպասարկուն կոնկրետ ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ Սաղաթելյան

Մայիս 14,2022 16:05

«Այդ 6 կետերը հրապարակելուց հետո առավել եւս պնդում ենք։ Ինչո՞ւ։ Կարո՞ղ են Նիկոլ Փաշինյանը եւ իր այդ հատուկ հանձնարարություններով սպասարկուն կոնկրետ հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում եւ իրենք այդ ճանապարհով լուծում չեն տեսնում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հարցադրմանը, թե ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի՝ Ադրբեջանին ուղղված վեց կետանոց առաջարկների հրապարակումից հետո շարունակո՞ւմ են պնդել, որ այս իշխանությունն Արցախը թողնելու է Ադրբեջանի կազմում՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Այդ կետերից մեկով սահմանվում է․ «Հայկական կողմի համար հիմնարար է ԼՂ-ի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշման հարցը»։

Իշխան Սաղաթելյանը շարունակեց․ «Մնացածը մանիպուլյացիա է։ Այդ նախադասությունն ինչի՞ չեն ասում։ Ակնհայտ է,որ ժողովրդի ցասման ֆոնին ուզում են մանիպուլյացիաներով ասել, թե նման բան չեն ասել։ Իշխանության օրակարգը հստակ է, այն է՝ Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ անվտանգության եւ մարդու իրավունքների լայն երաշխիքներով, որից հետո միայն կխոսեն կարգավիճակի մասին․․․այսինքն, ակնհայտ է, որ իրենք այլ բան չեն ասում։ Սուտ է այդ ամենը։ Եթե ոչ, թող հստակ ասեն, որ չեն պատկերացնում որեւէ լուծում, որում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Ձեր ասած գործիչը մի գործառույթ ունի՝ հիմնավորել Փաշինյանի ստերն ու մանիպուլյացիաները, հանրությանը մոլորեցնել։ Քանի դեռ չեն ասել նշյալը, մնացածը հանրությանը մոլորեցնելու, խաբելու ծրագիր է»։

Իշխան Սաղաթելյանի բնորոշմամբ․ «Իրենց ընդդիմադիր համարող որոշ գործիչներ՝ Արամ Սարգսյան, Էդմոն Մարուքյան, անպատիվ գործառույց են ստանձնել Փաշինյանին սպասարկելու եւ հանրությանը մոլորեցնելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031