Լրահոս
Օրվա լրահոսը

«250 անձինք չեն ձեւավորվելու բացառապես կուսակցական քվոտաներով»․ Իշխան Սաղաթելյան

Մայիս 14,2022 15:50

«Հաջորդ կառավարությունը, 250 անձինք չեն ձեւավորվելու բացառապես կուսակցական քվոտաներով։ Լինելու են այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք այս պայքարի ընթացքում եւ այս հարթակում են, եւ դրանից դուրս»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ովքեր են իշխանության հեռացումից հետո կառավարման նոր համակարգում ընդգրկվել պատրաստվող 250 անձինք, որոնց մասին ավելի վաղ հայտարարվեց։

«Շատ մեծ կարեւորություն ենք տալիս ներուժ, փորձ, գիտելիք ունեցող անձանց՝ ոչ միայն այն քաղաքական դեմքերին, որոնց ճանաչում եք, այլեւ բազմաթիվ անկուսակցականների, որոնք ունեն ներուժ։ Խորհրդակցություններ չենք արել այն անձանց հետ, ում պատկերացնում ենք, որովհետեւ դեռ այդ փուլում չենք։ Լավագույն հավաքականն ենք ստեղծելու, որը հավաքական պատասխանատվություն կստանձնի՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ դիմադրության շարժման հարթակը համազգային է եւ վերկուսակցական, եւ ապագա՝ նոր իշխանությունը պետք է դա արտացոլի, իսկ գործող իշխանությունը չի կարեւորում մարդկանց փորձն ու գիտելիքները․ «Կարեւորը՝ իրենցից լինի։ Մի հատ նայեք՝ ում է նշանակել Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար։ Մի հատ այդ մարդու անցյալը նայեք, մինչդեռ վանաձորցին ընտրել էր քաղաքապետ, որին կալանավորեցին»։

Հարցին՝ «դուք հայտարարել եք, որ հաջորդ իշխանությունում նրանք, ովքեր տարիներ շարունակ հարստահարել են, օդիոզ դեմքեր են, տեղ չեն ունենալու․ ձեր դաշինքում կա՞ն նման մարդիկ», Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Երբեմն լինում են մարդիկ, որոնք իրենց գործունեության ընթացքում աչքի են ընկել հանրության համար անընդունելի դրսեւորումներով։ Նման մարդիկ կան տարբեր կուսակցություններում եւ դաշինքներում։ Մենք որեւէ մեկին անձնական հրավերով այս հրապարակ չենք բերել եւ չենք էլ արգելել։ Բայց ասում ենք, որ հաջորդ իշխանության մեջ նման մարդիկ դեր չեն չունենալու, արտոնյալ կարգավիճակ չեն ունենալու։ Սրանով հարցը փակված է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031