Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիային եւ Ադրբեջանին պատերազմ չենք հայտարարելու․ բանակցելու ենք, բայց՝ մեր օրակարգով»․ Իշխան Սաղաթելյան

Մայիս 14,2022 15:09

«Փաշինյանի ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է։ Նա չունի ժողովրդի լեգիտիմությունը։ Մենք նրա պայմանավորվածությունները հայտարարելու ենք առ ոչինչ։ Սա թող իմանան միջազգային գործընկերները, Ադրբեջանը, Թուրքիան»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նկատառմանն այն մասին, որ դիմադրության շարժմանը զուգահեռ՝ Ադրբեջանը հայտարարում է ՀՀ-ի կողմից սպասվող նոր զիջումների մասին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունները ոչ թե խաղաղության պայմանագիր են, այլ հայրենազրկման, պետականության կորստի ճանապարհ։

Իշխան Սաղաթելյանը նշեց․ «Մենք չենք ասում, որ սրանց հեռացնելուց հետո Ադրբեջանին եւ Թուրքիային պատերազմ ենք հայտարարելու։ Ոչ, բանակցելու ենք թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ, բայց այդ բանակցություններին գնալու ենք մեր օրակարգով՝ ժողովրդի եւ պետության շահերը պաշտպանելու։ Ադրբեջանի ուզածն ու Թուրքիայի ուզածն ակնհայտ են, իսկ թե ինչ է ուզում թշնամու առաջ կզած ու պարտված ՀՀ իշխանությունը՝ խաղաղության օրակարգ։ Դա խաղաղության օրակարգ չի։ Նիկոլի մնալով կամ լինելու է նոր պատերազմ, կամ հայրենազրկում։ Ակնհայտ է, որ նա ունի պայմանավորվածություններ։ Գնալու է կամ զիջումների, կամ նոր պատերազմ է լինելու։ Ուստի իրական խաղաղության հասնելու ճանապարհը սրանց հեռացումն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031