Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այս պահին որեւէ ոստիկան քրեական հետապնդման տիրույթում չի գտնվում»․ փաստաբան Րաֆֆի Ասլանյան

Մայիս 14,2022 13:48

Ոստիկանության՝ օրենքի սահմանազանցումներն ունեն պետական աջակցություն։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում մասնագիտական քննարկման ժամանակ հայտարարեց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ միաժամանակ փաստելով, որ քաղաքական ընդդիմության գործողությունների արդյունքում կան շատ ձերբակալված, կալանավորված անձինք։

«Անմեղության կանխավարկածից ելնելով՝ որեւէ մեկի մեղավորությունն իրավունք չունենք կասկածի տակ դնել, սակայն զուգահեռ որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվում, էլ չասենք՝ արարքներին տրվող գնահատականների մասին»,-նկատեց նա։

Րաֆֆի Ասլանյանը հավելեց․ «Որքանով ես եմ տեղեկացված՝ այս պահին որեւէ ոստիկան քրեական հետապնդման տիրույթում չի գտնվում։ Համացանցում առկա տեսանյութերից ակնհայտ է, որ շատ դեպքերում ոստիկանության աշխատողների գործողությունները պարունակում են հանցակազմի հատկանիշներ։ Առնվազն քրեական գործեր հարուցելու բավարար հիմքեր կան, բայց պետական ապարատն ու իրավապահները ոչինչ չեն անում։ Սա ողջամիտ կարծիք է ձեւավորում, որ ոստիկանությունն ունի պետության աջակցությունը, եւ նման գործողությունները կատարվում են հանձնարարությունների արդյունքում։ Իսկ հանձնարարողը պատասխանատվության չի ենթարկվի։ Նման դեպքում ժողովրդավարության արժեքների մասին խոսելն անիմաստ է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031