Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանային սադրանքները խնդրի լուծման ուղի չեն. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 14,2022 11:40

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման, սահմանազատման գործընթացի մեկնարկի համար տարբեր ուղղություններով ու միջոցներով ճնշումներ են գործադրվում հայկական կողմի վրա:

Ադրբեջանաթուրքական զույգն իրեն հայտնի մեթոդներով կրկին խոսում է ոչ քաղաքակիրթ՝ սադրանքների եւ ապակայունացման սպառնալիքի լեզվով՝ փորձելով լարվածություն ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինուժն ապօրինի ներխուժել է ՀՀ տարածքներ: Սադրանքներ են կազմակերպվում նաեւ Հայաստանի արեւելյան հատվածի առավել զգայուն կետերում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման մեկ դեպք Սոթքի ոսկու հանքավայրում, ինչի հետեւանքով վիրավորվեց հանքի հայազգի աշխատակիցը:

Այս ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկու անգամ ապատեղեկատվություն տարածեց, թե, իբր, ՀՀ զինված ուժերը կրակ են բացել արեւելյան սահմանին: Բաքվի տարածած նման մերկապարանոց ստերը չեն դիմանում այն պարզ փաստարկին, որ սահմանային լարվածությունն ամենեւին ձեռնտու չէ Հայաստանին, այն Ադրբեջանի օգտին է:

Նման քայլերով պաշտոնական Բաքուն փորձում է ճնշում գործադրել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն արագացնելու համար: Սակայն այստեղ էլ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների տրամաբանությունն անհասկանալի է, քանի որ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ շահագրգռված են սահմանազատման գործընթացների մեկնարկի եւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացման մեջ:

Թերեւս, Ադրբեջանը նման գործողություններով փորձում է սահմանազատման իր պայմանները պարտադրել, բայց առնվազն մանկամտություն է կարծելը, թե բանակցային սեղանին որոշիչը լինելու են սահմանային սադրանքները՝ պատմական-իրավական փաստարկների, քարտեզների եւ հիմքերի փոխարեն:սկվայում երկկողմ հանդիպում կկազմակերպվի»:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031