Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իրոք ընդդիմությունը պառակտված է, ինչո՞ւ եք այդքան անհանգստացած․ «Հրապարակ»

Մայիս 14,2022 11:20

Արդյո՞ք իշխանությունն այնքան վախեցած է, որ փորձում է ճնշումների ու քրեական հետապնդումների միջոցով վախեցնել մարդկանց եւ ստիպել, որ չպայքարեն: Մի կողմից՝ իշխանական լրատվամիջոցների քրտնաջան աշխատանքը, մյուս կողմից՝ ֆեյսբուքյան ողջ իշխանական ռեսուրսի մոբիլիզացիան, երրորդ կողմից` իրավապահների հիստերիան խոսում են հենց այդ վախի մասին:

Եթե այնքան քիչ են Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները եւ երթի մասնակիցները, որոնց կարելի է հեգնել ու ծաղրել: Եթե միայն փողով են մարդկանց հրապարակ բերում, եւ այնտեղ միայն թմրամոլներ են, հարբեցողներ, անտուններ ու անապահովներ: Եթե վիճակն այնքան վատ է, որ անգամ Ավետիք Չալաբյանի նման մտավորական մարդն է փողով փորձում մարդ բերել հրապարակ:

Եթե իրոք ընդդիմությունը պառակտված է, լիդերի բացակայությունը քանդում է շարժումը, իսկ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ներկայությունը վանում է ժողովրդին, այդ դեպքում ինչո՞ւ եք այդքան անհանգստացած: Այդ դեպքում մարդիկ մի քանի օրից կհոգնեն, փողերը կա՛մ կվերջանան, կա՛մ էլ փող բաժանողներ չեն լինի։ Նրանց մի մասն արդեն, փաստորեն, բանտում է, մյուսները կզգուշանան բանտում հայտնվելուց եւ… կինոն կավարտվի:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031