Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը նվազել է․ «Ժողովուրդ»

Մայիս 14,2022 10:50

Հայաստանում անկում է ապրում գյուղատնտեսությունը: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 3 ամիսների արդյունքներով նվազել է 5.4 տոկոսով` կազմելով 79 մլրդ 94 մլն 100 հազար դրամ: Ընդ որում՝ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության, անասնաբուծության ոլորտներում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա 3 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 98 մլրդ 359 մլն 500 հազար դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 0.8 տոկոսով:

Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 8 մլրդ 106 մլն 800 հազար դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 24.4 տոկոսով: Անտառային տնտեսության ոլորտում արձանագրված աճը կազմել է 20.4 տոկոս:

Անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 70 մլրդ 987 մլն 300 հազար դրամ, ինչը, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է 3.1 տոկոսով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031