Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցանկացած բարոյական սահման ու կարմիր գիծ հաշվի չառնելով՝ ռեպրեսիաներ են իրականացնում․ «Փաստ»

Մայիս 14,2022 10:40

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայաստանում ձևավորված շարժման գործողություններին զուգահեռ՝ վերջին օրերին ձերբակալությունների, կալանավորումների ու խուզարկությունների մի ամբողջ շղթայի ենք ականատես լինում: «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ զրույցում անդրադարձել ենք այս բոլոր գործողություններին:

Ռուբեն Մելիքյանը ներկայիս իշխանությունների պարագայում նկարագրված իրավիճակը բնականոն է որակել:

«Իշխանությունն ամեն կերպ պահելու ցանկություն ունեցող, լեգիտիմությունը կորցրած և բռնապետության ձգտող քաղաքական իշխանության պարագայում սա նորմալ իրավիճակ է: Նշված երեք հատկանիշների օգտագործմամբ ամեն կերպ, ցանկացած բարոյական սահման ու կարմիր գիծ հաշվի չառնելով՝ ռեպրեսիաներ են իրականացնում: Միաժամանակ տեսնում ենք զրո իրավական արձագանք ոստիկանության և այլ իրավապահ մարմինների՝ հատկապես ՊՊԾ ղեկավարի սանձարձակ ու հանցավոր վարքագծին»,-ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ևս օրինակներով խոսեց՝ ընդգծելով նաև երկակի ստանդարտների մասին: «Կալանավորումները բացառապես քաղաքական խնդիր են լուծում: Օրինակ՝ ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին հարուցված քրեական գործով: Հասկանալի է, չէ՞, թե ինչու են 2 տարի «քնած» քրեական գործը հիշում հենց հանրահավաքի պիկի շրջանում: Բացի այդ, դատարանը մերժում է կալանավորումը, ընտրում 60 մլն դրամ գրավ, երբ ի սկզբանե հասկանալի է, որ մեղադրյալն այն չի վճարելու: Այդ հիմքով մտնում են դատարան ու թմբկահար դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարում է կալանքի միջնորդությունը: Եվ սա այն դեպքում, երբ օրինական ուժ ունեցող դատական ակտ կա առ այն, որ կալանավորումը կիրառելի չէ: Սա նաև մեկ այլ դատավորի կայացրած որոշման նկատմամբ հարգանքի բացակայություն է: Անդրադառնանք Գյումրիի դեպքին, երբ տեղեկատվական մանիպուլյացիաներ եղան մասնավորապես «պապիկներ ծեծելու» մասով, թեպետ հարց է առաջանում, թե ինչ գործ ուներ Նիկոլ Փաշինյանի աջակից պապիկը հավաքի դիմաց, ու ինչու էր ոստիկանությունն անգործության մատնվել: Չէ՞ որ երբ հակընդդեմ հավաք է տեղի ունենում, ոստիկանությունը պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկեր հավաքներից մեկը կանխարգելելու կամ դրանցից մեկն այլ վայր տեղափոխելու համար: Թող ինձ ներեն պապիկները, բայց սա բացառապես ուղղորդված սադրանք էր»,- ասաց նա՝ շեշտելով, որ Գյումրիում տեղի ունեցածը եղավ ոստիկանության անգործության հետևանքով:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031