Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվերնագիր հուշեր» գրքից մինչեւ մարդկային տեսակի պահպանում

Մայիս 14,2022 12:30

«Հայրենիքից հեռու ապրելով՝ ավելի քան հեշտ է գրել հայրենիքի եւ նրանից սկզբնավորված սիրո մասին, որովհետեւ հեռվից ավելի շատ գործոններ կան նպաստող այդ սիրո պահպանման, գնահատման, գենետիկ ուժեղ կապի զարկերակը զգալու համար»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց վերջերս լույս տեսած «Անվերնագիր հուշեր» գրքի հեղինակ Արմինե Սարգսյանը, ով բնակվում է Գերմանիայում:

«Անվերնագիր հուշեր» գրքում հեղինակը կյանքը բազմաթիվ իրավիճակներում է ներկայացրել եւ կարծես տողերում մարդու հոգեվիճակն է խտացված: Իսկ դրան մեծապես նպաստում է բառը, որն Արմինեի համար էմոցիա է եւ գլխավոր երակը դեպի սիրտ: «Բառն այն գագաթնակետն է, որից ծնվում եւ հյուսվում են կյանքի էջերը, որից ինքնին կյանքն է ճյուղեր առնում»,-ասում է նա:

Գրական դաշտում բազմաթիվ դեպքեր են հայտնի, որ ստեղծագործողը ոգեշնչվում է մեծանուն գրողների ստեղծագործություններից եւ այդպիսով ստեղծում նաեւ իր գրականությունը: Հարցին՝ ո՞ր գրողից է ինքը ոգեշնչվել, Արմինեն պատասխանեց. «Գրականության մեջ, առավել եւս արտասահմանյան գրականության մեջ միշտ ոգեշնչվել եմ Ռեմարկից, Ջոյսից, Հայնեից, Շեքսպիրից. այս անունների շարքը վերջ չունի։ Գրողը չի կարող չսնուցվել զիլ գրականությամբ, դա անհերքելի փաստ է։ Ինչպես նկարչությունը, նույնպես էլ գրականությունը, իմ թթվածինն են»,-հավելել է մեր զրուցակիցը, վստահեցնելով, որ մարդուն, մտածող ու զգացող տեսակին, անկախ մասնագիտությունից ու կրոնական պատկանելությունից, կփրկի միմիայն մենտալ ուժեղ մնալը, ռացիոնալ եւ էմոցիոնալ սանդղակները հնարավորինս հավասար պահելը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031