Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ անձնավորությունը, որը հիմա վարչապետի աթոռն է զբաղեցնում, պատժից չի խուսափելու երբևէ։ Ինձ լռեցնել չի կարող»․ Մուշեղ Շուշանյան

Մայիս 13,2022 23:15

«Դա ազգային, պետական դավաճանի նկատմամբ ասված խոսք է, և այդ անձնավորությունը շատ լավ գիտակցում է՝ ինքն ինչ է կատարել,  գիտի, որ դրա համար իրեն որևէ ներում չկա, ուստի փորձում է նման արհեստական միջոցներով, քրեական հետապնդումներ իրականացնելով՝ մարդկանց արտահայտվելու ազատությունը զսպող, խոչընդոտել, արգելել, ինչը, բնականաբար, չի ստացվելու»,- Aravot.am-ի դիտարկմանը՝ իր դեմ հարուցված քրեական գործին նման շատ այլ գործեր էլ կան վերջին շրջանում և հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այս միտումը, այսպես պատասխանեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը։

Հիշեցնենք՝  Մուշեղ Շուշանյանն ամբաստանյալի աթոռին է հայտնվել Facebook-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին իր անձնական կարծիքն արտահայտելու համար։

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձի հանրային գործունեությամբ պայմանավորված ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը և տեղեկատվական տեխնոլոգինաներն օգտագործելով տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր։

Այսօր այս գործով դատական նիստը հետաձգվեց։ Մեզ հետ զրույցում Մուշեղ Շուշանյանն ասաց՝ իր ասածները պնդում է ու շարունակեց․ «Տվյալ անձը պետք է պատժվի, թե ոնց կպատժվի, օրենքի առաջ պատիժ կկրի՞, թե՝ այլ եղանակով իր պատիժը գլուխ կբերվի, բայց հաստատապես դա այդպես է։ Նա առնվազն այն հինգ հազար մեր մատաղ սերնդին գիտակցաբար զոհաբերման համար կյանքով պիտի պատասխան տա։ Ազատազրկում իրեն չի սպառնում, ինքը կյանքով պետք է հատուցի դրա համար»։ Մուշեղ Շուշանյանը վստահեցրեց՝ ընդհանրապես մտահոգ չէ իր դեմ հարուցված քրեական գործով․ «Ինչ պատիժ կսահմանվի իմ  նկատմամբ, դրա պատճառով լիցենզիայից կզրկվեմ, չեմ զրկվի, ինձ կուղարկեն պատիժ կրելու ազատազրկման վայր, թե տուգանք կնշանակեն, դա ինձ բացարձակ չի մտահոգում։ Այդ անձնավորությունը, որը հիմա վարչապետի աթոռն է զբաղեցնում, պատժից չի խուսափելու երբևէ։ Համենյանդեպս, ինձ լռեցնել չի կարող, մնացած հարյուրավորներին էլ չի կարող»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031