«Այստեղ ներկաներն ինձնից լավ գիտեն, որ այսօրվա իշխանությունները երկիր հանձնող են, այսօրվա իշխանությունները թրքահպատակ են, սուտասան, հային հայի դեմ հանող են»,-Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
Դիմելով այն քաղաքացիներին, որոնք մտածում են, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում լավ է լինելու, պատգամավորն ասաց․ «Ուզում եմ ասել, որ մտքի խորքում երբ մտածում են, որ այս իշխանությունները երկիրը հանձնեն, իրենց համար բարօրություն կլինի, երշիկ հաց ու ջուր են բերելու, սուտ է։ Այս թղթի վրա ընդամենը տասը կետով հիմա կպատռեմ դրանց դիմակը, որով թաքնվում են, ասում են, բա թե հեսա Թուրքիայի սահմանը կբացենք, լավ կլինի, խաղաղություն ենք մուրում, որ դուք լավ ապրեք։ Իրենք ստում են»։
Հիշեցնելով իշխանության եկած ուժի խոստումները՝ նա պնդեց, որ իրականում այդ խոստումները չեն կատարվել ու ասաց․ «Խոստանում էին, թե մեր տնտեսությունը հեղափոխական աճ է ունենալու։ Ի՞նչ եղավ տնտեսության հետ։ Ընդամենը 2018-ին մի փոքր աճ, էն էլ մինչև ձեր գալու ներուժով, դրանից հետո դուք խոստանում էիք տասը տոկոս տնտեսական աճ, չորս տարի է անցել, մեր երկրի տնտեսությունն ամեն օր հյուծվում է։ Խոստանում էիք միլիոնավոր դոլարների ներդրումներ, ո՞ւր են դրանք։ Պետական պարտքն ամեն մարդու հաշվով չորս տարում ավելացրել են հազար դոլարով։ 2,5 միլիարդ դոլար վերցրել, ի՞նչ եք արել։ Քառասուն տոկոս ավելացրել եք երկրի պետական պարտքը։ Բնակչության թիվը նվազում է։ Դուք մահ եք բերում։ Քովիդով, պատերազմով սպանեցիք, այ մարդ, շարժվում եք, մարդ եք սպանում։ Այլևս ձեր դիմակը պատռված է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ