«Ես համոզված եմ, որ ամբողջ իշխանությունը ընդդիմություն է դառնալու, նրանք պարտվելու են և իրենց տեղը զիջելու են ժողովրդին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը՝ անդրադառնալով ընդդիմություն-իշխանություն հակամարտությանը։
Ավելին, նա գտնում է, որ եթե ընդդիմությունն այդ շարժումը չսկսեր, գործող իշխանությունները «գնալու էին հաջորդ կապիտուլիացիային։ Արա Սահակյանը նաև համոզված է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն ընդամենը խաղ են, և Թուրքիան սահմանը չի բացելու։
«Թուրքիան այդ բանակցություններում որևէ շահ չունի, ոչ մի կարգավորում չի լինելու, դա խաղ է։ Դա թուրքական-արևելյան խաղ է»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում