Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Թոռնիկ, համեցիր, ստացիր քո կերպարով 1000 դրամանոցը և կատարիր այն, ինչ դու մտածում ես՝ կարող ես անել այստեղ եկած մարդկանց համար»․ Էդգար Ղազարյան

Մայիս 13,2022 21:44

«Ոչ մի տրամաբանություն և ոչ մի գիտակցություն չի կարող դիմանալ այն կեղծ, սուտ մտացածին քրեական գործին, որի շրջանակներում ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին մարզպետ ու Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։ Այնուհետև անդրադառնալով պայքարի մասնակիցների նկատմամբ ճնշումներին՝ ասաց․ «Ոչ մի տրամաբանություն և հիմնավորություն  չի կարող լինել 2020-ից անհաջող փորձերին, որոնցով ձերբակալվեց Գերասիմը,  ոչ մի տրամաբանություն ու հիմնավորում չեն կարող գտնել, երբ չարաշահելով մարդկանց սոցիալական վիճակը, տարիքը, անօգնական վիճակը, մարդկանց Գյումրիում մղել են արկածախնդրության և փորձում են ձերբակալել մեր երիտասարդներին»։

Անդրադառնալով կոնկրետ Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի մասնակցությամբ ձայնագրությանը, Էդգար Ղազարյանն ասաց․ «Արդեն քաղաքականացված բուհերի կուսակցական ՈՒԽ նախագահներին մղում են անմիտ, կեղծ  խոսակցությունների։ Փոխանակ գնան, բացահայտեն գաղտնալսումների հեղինակներին, նյութերը մոնտաժող մասնագետներին, այդ նյութերը տարածող մարդկանց, գնում են այդ կեղծ, շինծու գործերի վրա նյութեր սարքում՝ վարկաբեկելով այս հրապարակը։ Ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահը, որի համալսարանում 4000 ուսանող հազիվ լինի, կեսն  էլ հեռակայում սովորող, պատրաստակամություն է հայտնում, որ 2000 ուսանողի կարող է դարձնել գործողությունների մասնակից՝ հազար դրամով»։

Այնուհետև վեր բարձրացնելով Ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահ Թոռնիկ Ալիյանի նկարով 1000 դրամանոցը, ասաց․ «Պարոն Թոռնիկ, եթե ես հանձնեմ քեզ այս հազար դրամանոցը՝ քո նկարով, ի՞նչ ես պատրաստ անել դու այս հրապարակում գտնվող մարդկանց համար, համեցիր, ստացիր քո կերպարով հազար դրամանոցը և կատարիր այն, ինչ դու մտածում ես՝ կարող ես անել այստեղ եկած մարդկանց համար։ Այստեղ եկածներն ազնվագույն մարդիկ են, մտավորականներ, բժիշկներ դասախոսներ, գիտնականներ, ուսանողներ, գործարարներ, պետական պաշտոնյաներ»։

Ահազանգեց՝ քաղծառայողներին, որոնք ուզում են միանալ պայքարին, նրանց ղեկավարները թույլ չեն տալիս։ Այս առիթով նա հայտարարեց՝ չի ստացվելու, քանի որ օր օրի պայքարը թափ է հավաքում և ունենալու է հաղթական ավարտ։

Այնուհետև եզրափակեց․ «Իսկ ահա պարոն Թոռնիկները և նրա նմանները խայտառակվելու են, եթե կփորձեն իրենց խայտառակությամբ նսեմացնել ու ստորացնել այս վեհ ու հայրենանվեր շարժումը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031