5165 շարժման անդամ Ավետիք Չալաբյանի ձերբակալման իրավաչափության հարցով նիստն այսօր չկայացավ:
Հիշեցնենք, Ավետիք Չալաբյանի բնակարանում երեկ՝ մայիսի 12-ի երեկոյան, խուզարկություն էր կատարվել, հետո նա ոստիկանության Արաբկիրի բաժանմունք, ինչից հետո պարզ դարձավ, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է:
Ավետիք Չալաբյանի պաշտպան Արթուր Հարությունյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ վարույթ իրականացնող մարմինը հարկ չէր համարել նիստին ներկայանալ՝ այլ քննչական գործողություններ կատարելու զբաղվածության պատճառով:
Նիստը կկայանա վաղը: Ժամը դեռ հայտնի չէ :
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ