ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի ընկերներ,
Ես սովորաբար բացի տնտեսական կամ տնտեսականին հարող թեմաներից այս հարթակում գրառումներ գրեթե չեմ տեղադրում ոչ էլ մխրճվում եմ քաղաքական բանավեճերի մեջ։
Բայց Ավետիք Չալաբյանի` մարդու, ում անձամբ մոտիկից եմ ճանաչում և համարում եմ բարձր ինտելեկտուալ անձնավորություն, ձերբակալության դեպքը մեղմ ասած խիստ մտահոգիչ է։
Կարդացեք նաև
Ի դեպ, հանրային տիրույթում շրջանառվող ձայնագրությունը մի հարց է նաև առաջ քաշում, որի հասցեատերերը թերևս իրավաբաններն ու իրավապահներն են․ Իսկ այս դեպքում չպե՞տք է արդյոք ձերբակալվեր նախ Թոռնիկ անունով անձը, ով անընդմեջ ինքն էր առաջարկում իր ծառայությունները փողի դիմաց․․․
Հ․Գ Մի խոսքով ամեն բան անտանելի է արդեն դառնում»: