Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր Թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանում բողոքի ցույցերի ընթացքում իրականացվող բռնությանը:
Թվիթում մասնավորապես նշվում է՝
«Freedom House-ը անհանգստացած է Հայաստանում լրագրողների, հանրային գործիչների և հասարակ քաղաքացիների նկատմամբ բողոքի ցույցերի ժամանակ իրականացվող բռնությամբ: Դիմում ենք մարդկանց իրենց հիմնարար իրավունքները խաղաղ ճանապարհով իրացնելու կոչով, իսկ ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից։
Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, որոնք անհրաժեշտ են բոլոր քաղաքացիների իրավունքները ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան երաշխավորելու համար»: