Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ մի օր այցի կգանք, պարոն Ջհանգիրյան, եթե խելքի չգաս». Իշխան Սաղաթելյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին

Մայիս 13,2022 20:10

«Դադարեցրեք հետապնդումները, մարդկանց գաղտնալսելուն, երբեմն գործեր կարելուն վերջ տվեք: Հանուն ձեր ուսադիրների, հանուն ՀՀ ազգային անվտանգության, դուք պետք է չկատարեք այդ խելագարի հրահանգները, որը Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ է»,-երթի ընթացքում, ԱԱԾ շենքի մոտ՝ դիմելով ԱԱԾ աշխատակիցներին, հայտարարեց ընդդիմադիր առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը: Նա վստահեցնում է, որ Հայաստանը մեկ սպառնալիք ունի, նա էլ նստած է կառավարության շենքում եւ ԱԱԾ-ն հենց նրանով պետք է զբաղվի:

Արդեն ոստիկանության շենքի մոտ, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարի դուրս եկածները պատրաստ են ցանկացած զոհողության եւ ճնշման եւ ոստիկաններին հորդորեց՝ այլեւս չկատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները եւ չկալանավորել ընդդիմադիր գործիչներին:

Ցուցարարները ծափահարեցին այս օրերին ձերբակալված եւ կալանավորված ընդդիմադիր գործիչներին, որոնց թիվը գերազանցում է մեկ տասնյակը:

ԲԴԽ շենքի մոտ էլ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այդ շենքից՝ Գագիկ Ջհանգիրյանից ստացվող ցուցումներով, ամեն օր դատավորներն ապօրինի կալանքի են տանում ընդդիմադիր գործիչներին. «Մենք մի օր իրեն լիարժեք այցելության կգանք, բայց սա եկեք համարենք իբրեւ նախազգուշացում, որ դադարեցնեն դատարանների վրա այն խայտառակ ճնշումները, որ գոյություն ունեն: Իսկ այն դհոլչին (նկատի ունի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին-Ն. Գ. ), ով ամեն օր, մեր տղերքին ապօրինի կալանքի է տարել, պատասխան է տալու. եւ ինքը, եւ իրեն հրահանգ տվողը: Ես խոստանում եմ, քեզ մի օր այցի կգանք, պարոն Ջհանգիրյան, եթե խելքի չգաս, հերիք է քո դհոլչիների միջոցով, տղերքին տանես կալանավորման: Չես պլստալու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031