Մայիսի 13-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասի (Bärbel Bas) հետ:
Զրուցակիցները քննարկեցին ՀՀ ԱԺ – ԳԴՀ Բունդեսթագ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, ընդգծեցին երկու երկրների պատգամավորների, բարեկամական խմբերի և խորհրդարանների ղեկավարների միջև փոխայցելությունների կարևորությունը։ Դեսպանը փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ջերմ ողջույնները։
Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին՝ արձանագրելով դրանց դինամիկ զարգացման փաստը և հարաբերություններին նոր լիցքեր հաղորդելու անհրաժեշտությունը։
Դեսպանը շնորհակալություն հայտնեց Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման համար, որով Գերմանիան իր ավանդը բերեց մարդկության դեմ այդօրինակ հանցագործությունների ճանաչման ու կանխարգելման միջազգային գործընթացին:
Կարդացեք նաև
Խորհրդարանի նախագահի խնդրանքով դեսպան Ենգիբարյանը ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանում՝ շեշտելով 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների խաղաղ լուծման կարևորությունը: