«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչու կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չի մասնակցում այսօրվա երթին, շենքերի շրջափակմանը, արդյոք դո՞ւրս են գալիս պայքարից՝ պատասխանեց. «Ըստ ձեզ, պայքարից դուրս են գալիս այստեղ լինելո՞վ, մեր կուսակցականները, ընկերները, ընտանիքի անդամները, բոլորն այստեղ են: Պարոն Վանեցյանը, ֆիզիկապես առողջական վիճակից ելնելով՝ ի վիճակի չէ գտնվել այստեղ, երբ ապաքինվի, ի վիճակի լինի գտնվել շարքերում, նա կլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ