«Նախարարության այն աշխատակիցները, ովքեր ձեռքով էին անում մեզ, նրանց անունները տարել են ներկայացրել նախարարներին կամ չգիտեմ ում, որ իրենց աշխատանքից ազատեն»,- կառավարական երրորդ մասնաշենքի մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ընդդիմադիր լիդերներից Իշխան Սաղաթելյանը՝ նախազգուշացնելով որեւէ նախարարի, որ եթե որեւէ մարդ, աշխատանքից ազատվի իր քաղաքական հայացքների համար, ապա շենքը շրջափակած մարդիկ կգնան նրա աշխատասենյակ:
«Նաեւ տուն»,- հնչեցրին ցուցարարները:
Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով նախարարության աշխատակիցներին, ասաց, որ իրենք, աշխատանքից հետո, ազատ են իրենց քաղաքական հայացքները դրսեւորելու եւ հորդորեց Ֆրանսիայի հրապարակում միանալ ցուցարարներին:
Կարդացեք նաև
Որոշ ժամանակ անց, կառավարության երրորդ մասնաշենքը ցուցարարներն ապաշրջափակեցին եւ երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ: 20.00-ին, Ֆրանսիայի հրապարակում, կմեկնարկի ընդդիմության այսօրվա եզրափակիչ հանրահավաքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ