Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, որը ցուցարարներն տեւական ժամանակ շրջափակած էին պահում, իրավիճակը մի քանի անգամ լարվեց: Կարմիրբերետավորների եւ ցուցարարների միջեւ քաշքշոցներ եւ վեճեր եղան: Կարմիրբերետավորները հրմշտելով միջանցք բացեցին եւ պատ կազմած կանգնեցին, որպեսզի կառավարական շենքի աշխատակիցները դուրս գան շենքից: Նրանք կոպտորեն հրելով մի կողմ տարան տարեց սփյուռքահայ տղամարդուն, ով չէր զրջում իր «դիրքը» եւ թույլ չէր տալիս, որ ոստիկանները կտրեն ցուցարարների շղթան:
Բանակցությունների արդյունքում որոշվեց, որ միայն կանաց համար ցուցարարները ճանապարհ կբացեն: Ավելի ուշ, դժգոհություններ լսվեցին՝ «կանանց անվան տակ՝ տղամարդիկ են դուրս գալիս»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ