Կառավարության երրորդ մասնաշենքին, որը ցուցարարներն արդեն տեւական ժամանակ շրջափակած են պահում՝ շեղվելով հայտարարված երթուղուց, կարմիր բերետավորներ մոտեցան: Ցուցարարները նրանց դիմավորեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով: Ցույցի կազմակերպիչները հավաքվածներին հորդորեցին՝ վիճաբանության մեջ չմտնել ոստիկանության ներկայացուցիչների հետ եւ բռունցքները վեր պարզած կանգնել, ոստիկաններին էլ հորդորեցին՝ «մարդկանց չբռնել», քանի որ խաղաղ անհնազանդության գործողություն է:
Պայթեցին նաեւ՝ «առանց թուրքի Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան», «ոստիկանը մեր եղբայրն է», «Արցախ» վանկարկումները:
Ռազմահայրենասիրական երգ է հնչում, ցուցարարները պարում են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ