Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարության աշխատակիցն ու ոստիկաններից մեկը դիմում են գրել ու աշխատանքից հեռանալով՝ միացել շարժմանը. Կառավարության շենքը շրջափակված է

Մայիս 13,2022 18:50

«Սիրելի քաղծառայողներ, պետծառայողներ, հանրային ծառայողներ, վերջին 4 տարվա ընթացքում պետական կառավարման ողջ լուծը եղել է ձեր վրա: Դուք լուռ, զուսպ, բարեխիղճ կատարել եք ձեր աշխատանքը՝ հասկանալով, որ ձեզ ղեկավարում են դիլետանտները, անբանները եւ ուսապարկերը: Ամբողջ պետական համակարգը եղել է ձեր պես պրոֆեսիոնալ, կազմակերպված ու բարեխիղճ մարդկանց ուսերին: Ձեզ անընդհատ պիտակավորել են, ինչ ասես ասել են, բայց դուք, որպես պետական ծառայողներ, բարեխղճորեն ձեր բեռն առաջ եք տարել: Ժամանակն է դուրս վռնդել այդ ուսապարկերին, այլեւս չենթարկվել նրանց հրահանգներին, միանալ ժողովրդին»,- այսօր կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որտեղ տեղակայված են մի շարք նախարարությունները, հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա հորդորեց չենթարկվել վարչապետ Փաշինյանին, քանի որ նա չի սպասարկում հայ ժողովրդի շահերը. «Մեզ տեղեկացրեցին, որ նախարարությունից մեր արժանապատիվ հայրենակիցներից մեկը դիմում է գրել եւ ուզում է միանալ մեզ, ողջունե՛ք», – ասաց Իշխան Սաղաթելյանը: Նա հայտարարեց, որ ամբողջ պետական կառավարման համակարգը պետք է ոտքի հանեն ու երկիրը շենացնեն, բայց դրա համար պետք է հեռացնել «գլխավոր գերագույն դավաճանին»:

Հաջորդ լուրն այն է, որ ոստիկանության ծառայողներից մեկը՝ Բենո Արզումանյանը, դիմում է գրել ու միացել շարժմանը. «Ժողովուրդ ջան, հատ-հատ դիմում գրել պետք չի, միանգամից հավաքվեք, իջեք, սրանց հարցերը վերջացնենք», – ասաց Իշխան Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ կառավարության շենքի մուտքը, նաեւ հետնամասը ամբողջությամբ շրջափակված է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031