Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյանը՝ բացակայությունների համար մանդատից զրկվելու մասին. «Այդ մանդատը գիտեք ինչքան երկրորդական է, մենք ժողովրդի մանդատն ունենք»

Մայիս 13,2022 18:22

«Դիմադրության» շարժման անդամները այսօր երթով Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ տեղակայված են մի շարք նախարարություններ:

Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե նույնիսկ հանրային ծառայողների հարազատները աջակցություն են հայտնում շարժմանը, իրենց աշխատանքից ազատում են, ուստի սրանով իրենց աջակցությունն են հայտնում աջակիցներին: Բացի այդ, ըստ նրա, պետական շենքերն արգելափակելով՝ ցույց են տալիս, որ Փաշինյանը չունի իշխանություն:

Նա ասաց, որ բոլոր այն խոսակցությունները, թե շարժումը մարում է, սին են, քանի որ այլեւս հնարավոր չէ շարժումը կասեցնել. «Մենք ունենք քայլերի, գործողությունների ծրագիր, որը հետեւողականորեն իրականացնում ենք: Ձեզ չենք հիասթափեցնի, այդ օրն էլ կգա: Մեր նպատակը սա է՝ ինչ-որ մի պահի հասնենք այն աստիճանի, որ խելագարին զեկուցեն՝ այլեւս երկրում կա լիարժեք գերիշխանություն, երկիշխանություն, որը հնարավոր չի կասեցնել: Մենք ամբողջությամբ այդ գծի մեջ ենք եւ հետեւողականորեն առաջ ենք գնում»:

Հարցին՝ ԱԺ վերադառնալո՞ւ եք, որովհետեւ խոսակցություններ կան մամուլում, որ ձեզ ուզում են զրկել մանդատից՝ շատ բացակայությունների համար՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Այդ մանդատը գիտեք ինչքան երկրորդական է, մենք ժողովրդի մանդատն ունենք»: Ըստ նրա, իշխանությունները իրավիճակին  չեն տիրապետում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031