Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթևիկ Հայրապետյան. Ադրբեջանում էլ են հայ ժողովրդին սպառնում՝ եթե ետ բերեք նախկիններին, կունենաք պատերազմ․ «Ա1+»

Մայիս 13,2022 17:04

Ադրբեջանցիներին Սև լճի տարածքից պետք է դուրս հանել ուժի միջոցով։ Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ հարցազրույցում ասաց ադրբեջանագետ, ԱԺ նախկին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Անդրադառնալով և մեկնաբանելով Ադրբեջանի հայտարարությանը, որ Ղազախի շրջանի 7 գյուղերը եւ Տիգրանաշենը Ադրբեջանին պետք է վերադարձվի, Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ առաջին անգամ նման հայտարարություն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի կոծկի սխալները։

«Անկլավների հարցը իշխանությունները բերել են օրակարգ իրենց սխալները կոծկելու նպատակով։ Քանի որ Սև լճի հարցը չեն լուծել, այս հարցը բերել են Ադրբեջանի համար շահեկան թեզեր»,- հայտարարեց Տաթևիկ Հայրապետյանը։

Խոսելով խաղաղության պայմանագրի և այդ օրակարգն իշխանությունների կողմից շրջանառելու մասին՝ ադրբեջանագետը նկատում է, որ դա կեղծ օրակարգ է։

«Եթե Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ Ադրբեջանի նպատակը Ղարաբաղն է առանց հայերի, ապա նա երբեք չի խոսի նշաձողն իջեցնելու մասին։ Մեզ առավոտից երեկո պատմում են՝ ինչ է ուզում Ադրբեջանը։ Մեկը չկա ասի՝ մենք ինչ ենք ուզում»,- ասաց նախկին պատգամավորը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031