Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հացահատիկի պարենային ապահովման հարցն այսօր ամենալուրջ խնդիրն է. Գառնիկ Պետրոսյան

Մայիս 13,2022 17:00

Այս տարի Հայաստանում պարենային մթերքները կրկին կթանկանան՝ պարարտանյութի, դիզելային վառելիքի ու սերմացուների գների բարձրացմամբ պայմանավորված: Այսօր «Սպուտնիկ» ակումբում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Նրա խոսքով, ամբողջ աշխարհում սրված է պարենի ապահովման խնդիրը եւ պարենամթերքի գների բարձրացում է տեղի ունենում:

Գյուղոլորտի մասնագետի խոսքով, չնայած՝ կարտոֆիլի, պտուղների բանջարեղենի, անասնապահական որոշ մթերքների առումով մեր երկիրն ինքնաբավ է, բայց ամենամեծ խնդիրն այսօր հացահատիկի պարենային ապահովման հարցն է:

«Եթե 2000-ական թվականներին Հայաստանում ցորենի ցանքատարածությունները հասնում էին մինչեւ 129 հազար հեկտարի, այսօր արդեն շուրջ 2,5 հեկտարով ցանքատարածքները կրճատվել են՝ կազմելով շուրջ 57-58 հազար հեկտար: Լավատեսական հիմքեր էլ չկան, որ այս տարի ցանքատարածությունները ավելացած կլինեն: Ավելին` այս տարի նկատվում են գարնանացան մշակաբույսերի ցանքերի նվազման միտումներ: Պատճառներից մեկն անցյալ տարվա երաշտն է. չի հաջողվել բավարար քանակությամբ սերմացուի բերք ունենալ, մեկ այլ դեպքում հողի խոնավության բացակայության պատճառով հնարավոր չեղավ նախապատրաստվել գարնանացանի համար: Այս տարի էլ գարնանացանի սերմացուի մատակարարման ուղղությամբ քայլեր չձեռնարկվեցին՝ հաշվի առնելով անցյալ տարվա ստեղծված ծանր իրավիճակը, սերմացուների բացակայությունը»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը:

Ըստ նրա, մարտ-ապրիլ ամիսներին տեղումների բացակայության պատճառով կարտոֆիլը ուշ ծլարձակեց, ինչի պատճառով վաղահաս կարտոֆիլի ցանքատարածքներից բարձր բերք չենք կարող ակնկալել:

Գառնիկ Պետրոսյանն ասաց, որ առվույտի բարձր գնով պայմանավորված՝ Արարատյան դաշտավայրում առվույտի ցանքատարածությունները կավելանան:

Ծիրանի, դեղձի, սալորի ու կեռասի բերքն էլ պակաս կլինի Արարատյան դաշտավայրի Արարատի մարզի շարք համայնքներում, Էջմիածնի տարածաշրջանում: Պատճառն ըստ Գառնիկ Պետրոսյանի, այս տարվա ապրիլի 13-ին գիշերը տեղի ունեցած ցրտահարությունն է:

Մասնագետը նաեւ նշեց, որ 2020 թվականի պատերազմից հետո անասնագլխաքանակի՝ խոշոր ու մանր եղջերավորների, խոզերի զգալի անկում կա:

 

Այս պահին լուրջ խնդիր առաջ են կանգնած նաեւ գյուղատնտեսները, որոնք այդպես էլ պարարտանյութը չեն ստացել՝ չնայած, որ հայտերը ներկայացրել են. «Կառավարությունը պարարտանյութերի համար ծրագիր է իրականացնում ու մեծ գումարներ է ներդրել, բայց կան մի շարք համայնքներ, որոնք մինչ այժմ պարարտանյութից դեռ չեն օգտվել: Շատ տարածքներ աշնանացանի ոռոգումը կատարել են առանց պարարտացման եւ հիմա արդեն հնարավոր չի լինի այդ տարածքները պարարտացնել, ինչի պատճառով ցածր բերքատվություն է լինելու»:

Գառնիկ Պետրոսյանն, անդրադառնալով ուկրաինական պատերազմի հետեւանքով ստեղծված ճգնաժամին, ինչի պատճառով մի շարք սննդամթերքներ չեն մատակարարվում, ասաց, որ Հայաստանը շատ մեծ հնարավորություն ունի արեւածաղկի եւ եգիպտացորենի արտադրություն հիմնելու՝ հարթավայրային ու նախալեռնային գոտիներում. «Տասնյակ տարիներ մեր երկրում եգիպտացորենի ցանքատարածությունները չեն գերազանցում 3 հազար հեկտարը եգիպտացորենի հատիկները, բուսական յուղը ստիպված ենք դրսից ներկրել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031