Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվել է ըստ մարզաձևերի մարզադպրոց ընդունվող երեխաների նվազագույն տարիքը

Մայիս 13,2022 16:50

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2005 թվականի սեպտեմբերի 1-ի «Մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» 1428-Ն որոշման փոփոխությունը, որը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Վերանայվել է ըստ մարզաձևերի մարզադպրոց ընդունվող երեխաների տարիքային շեմը՝ այն մեկ տարի նվազեցնելով:
2022 թվականի սեպտեմբերի 1-ից ՊՈԱԿ հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցներում, 2024 թվականի սեպտեմբերի 1-ից բոլոր մանկապատանեկան մարզադպրոցներում, անկախ կազմակերպական-իրավական ձևից, տարբեր մարզաձևերում ընդունելությունը և մարզումները կկազմակերպվեն ներքոնշյալ տարիքից սկսած.

Սպորտային մարմնամարզություն (աղջիկներ և տղաներ), գեղարվեստական մարմնամարզություն, գեղասահք, շախմատ` 5 տարեկան (նախկինում հաստատված 6 տարեկանի փոխարեն):

Սեղանի թենիս, սպորտային ակրոբատիկա, սպորտային պարեր, լող, ջրացատկ, ֆուտբոլ, շաշկի՝ 6 տարեկան (նախկին 7 տարեկանի փոխարեն):

Աթլետիկա, ըմբշամարտ, ձյուդո, սամբո, լեռնադահուկային սպորտ, բասկետբոլ, բադմինթոն, դահուկավազք, մականախաղ՝ 7 տարեկան (նախկին 8 տարեկանի փոխարեն):

Ջրագնդակ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, սուսերամարտ, բռնցքամարտ, թիավարություն՝ 8 տարեկան (նախկին 9 տարեկանի փոխարեն):
Հեծանվային սպորտ, առագաստանավային սպորտ, ձիասպորտ, հրաձգություն, բիաթլոն՝ 9 տարեկան (նախկին 10 տարեկանի փոխարեն):

Նետաձգություն, տրիաթլոն, ծանրամարտ (տղաներ)՝ 10 տարեկան (11 տարեկանի փոխարեն):

Ծանրամարտ (աղջիկներ)՝ 11 տարեկան (նախկին 12 տարեկանի փոխարեն):

Որոշման համար հիմք է հանդիսացել մարզաձևերի ֆեդերացիաներից և ոլորտի մասնագետներից ստացված առաջարկությունները՝ երեխաների մարզադպրոց ընդունվելու նվազագույն տարիքի վերանայման վերաբերյալ: Նոր կարգավորումները քննարկվել և համաձայնեցվել են տարբեր ոլորտների, այդ թվում՝ նաև առողջապահության ոլորտի մասնագետների հետ:

Հիմք է ընդունվել այն փաստը, որ տարբեր մարզաձևերում կրտսեր տարիքի պատանիների (սկսած 12 տարեկանից) առաջնությունների անցկացումը, որոնց պատշաճ մասնակցություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է մարզումները ավելի վաղ տարիքից սկսել:

Ակնկալվում է, որ փոփոխության արդյունքում կապահովվի պատշաճ մասնակցություն տարբեր մարզաձևերի կրտսեր տարիքի պատանիների առաջնություններին:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031