«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր ՀՀ կառավարության նիստում հաստատվել է «Հանրային կառավարման բարեփոխումների» ռազմավարությունը։
Բարեփոխումների փաթեթի ստեղծման վրա աշխատել ենք 2018 թվականից` մեծ ջանքեր ներդնելով ու գրեթե ավարտին հասցնելով 2021թ. ամռանը։ Ուզում եմ առանձնահատուկ գնահատել փոխվարչապետի խորհրդական Անետա Բաբայանի դերը և անդուլ ջանքերը այս ռազմավարության ստեղծման ու ընդունման գործում։
Այս ռազմավարության իրագործման արդյունքում Հայաստանն ունենալու է որակապես նոր, ժամանակի պահանջներին համապատասխան կառավարման համակարգ, ինչը նպաստելու է երկրի բոլոր ոլորտների արդիականացմանը։ Կարևոր եմ համարում, որ բարեփոխումները իրականացվեն համապարփակ և շարունակական ձևով՝ Հայաստանը տանելով բարեկեցիկ, ինստիտուցիոնալ և մրցունակ պետության ուղիով։