Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտպանը՝ արցախցիների անվտանգության մասին․ «Որեւէ քաղաքական կամ անվտանգությանը վերաբերող որոշում պետք է հիմքում ունենա մարդկանց»

Մայիս 13,2022 15:23

«Որեւէ քաղաքական կամ անվտանգությանը վերաբերող որոշում պետք է հիմքում ունենա մարդկանց, որովհետեւ մենք խոսում ենք այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու մասին, մնացած ամեն ինչը պետք է սպասարկի այս կարեւոր նպատակին»,-այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ նշվում է, որ Արցախում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն և, ըստ այդմ, որոշվի Արցախի կարգավիճակը, արցախցիների անվտանգությունն ինչպե՞ս պետք է պաշտպանված լինի։

Գրիգորյանը նշեց՝ թե ինչպե՞ս կապահովվեն արցախցիների իրավունքները, պետք է հասկանալ․ «Մենք, որպես մարդու իրավունքների պաշտպան, բազմաթիվ ապացույցներ ու զեկույցներ ունենք այն մասին, որ ադրբեջանական պետության կողմից հայատյացության քաղաքականությունը շարունակվում է, այն համակարգային է, կառավարում է պետությունը եւ ուղղակիորեն լրջագույն վտանգ է անձանց կյանքի իրավունքի եւ անվտանգության վերաբերյալ։ Սա նշան է, որ այստեղ ռիսկերը մեծ են, եւ որեւէ որոշում ընդունելիս պետք է շատ սթափ գնահատել՝ արդյոք այդ որոշման պայմաններում երաշխավորված կլինեն, եւ այդ որոշման մեջ պե՛տք է երաշխիքներ լինեն, նաեւ՝ միջազգային, որ անձանց ֆիզիկական անվտանգությունը, հոգեբանական անձեռնմխելիությունը որեւէ ձեւով չպետք է լինի ռիսկի ներքո»։

Պաշտպանի խոսքով՝ միջազգային անվտանգային երաշխիքների համակարգը շատ զարգացած է․ «Այս պահին կոնկրետ մեկը չեմ կարող ասել, որ այ սա կերաշխավորի։ Սա մասնագիտական քննարկումների նյութ պետք է դառնա, եւ տեղից տեղեկության, որովհետեւ Արցախում տեղի ունեցող, սահմանամերձ, շփման գծին մոտ համայնքներում տեղի ունեցող իրադարձություններից կտրված կուրորեն կլինի որոշում կայացնելը։ Այսինքն, այդ տեղեկատվությունն էլ է անհրաժեշտ, եւ այդ մեխանիզմները կան, այսինքն` հնարավոր է երաշխավորել, աշխարհն ունի այդ մոտեցումները, ուղղակի պետք է մինչեւ վերջ հետեւողական լինել այս հարցում եւ որեւէ ռիսկ հնարավորինս չեզոքացնել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031