Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար սա Ֆրանսիայի հրապարակ չէ, արդեն Ֆրանսիայի խրամատ է». Դավիթ Սահակյանց

Մայիս 13,2022 15:14

«Այն ամենն, ինչ կատարվում է այսօր, համարում եմ 44-օրյա պատերազմի շարունակությունը: Մենք պայքարում ենք նույն թշնամու դեմ, նույն ուժերի դեմ, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ սպանում էին մեր եղբայրներին, զավակներին, ընկերներին: Այս պարագայում պատերազմը շարունակվում է: Նույն թշնամական ուժերն են մեր դեմ աշխատում, նույն Ադրբեջանն ու Թուրքիան են, նույն անտարբեր հասարակությունը, որ պատերազմի ժամանակ զբաղված էր լայք կամ դիսլայք դնելով ու իր կյանքով ապրելով»,-«Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:

Նրա ձեւակերպմամբ. «Պատերազմի կանոններով եթե շարժվենք՝ այդ մարդկանց գերի են վերցրել մեր երկրի թշնամիները, մեր երկրի լինել- չլինելու, մեր երկրի ապագայի թշնամիները: Ինձ համար սա արդեն Ֆրանսիայի հրապարակ չէ, այլ Ֆրանսիայի խրամատ է: Մենք այժմ գտնվում ենք մի խրամատում, որտեղ պետք է առավելագույն համախմբվածություն լինի, պետք է լինենք ուժեղ եւ պինդ, որպեսզի կարողանանք այս 44-օրյա պատերազմի վերջը տալ` այս էտապի վրա: 44-օրյա պատերազմը այստեղ է ավարտվելու: Դրա համար ձերբակալություններ եւ նման այլ դրսեւորումներ կլինեն թշնամու կողմից… Կգան մեկին կգողանան տնից՝ կտանեն, իրենց ենիչերիներին կբերեն ու մեկին կծեծեն: Այն մարդիկ, որոնք դեռ չեն կողմնորոշվում` արդյոք պե՞տք են այդ շարժմանը, թե՞ ոչ, ես ուզում եմ, որ այդ ֆորմատով հասկանան, թե ինչ է կատարվում մեր երկրում»:

Դավիթ Սահակյանցը շեշտում է. «Ներվայնանում եմ, երբ մարդիկ համացանցում, փողոցում կամ մի այլ տեղ ծաղրանքով ասում են` այ որ 50000 հոգի հավաքվի, ես էլ կմիանամ, ինձ էլ ձեն տվեք, կգամ, կամ` ես չեմ գալիս, որովհետեւ չգիտեմ ինչ…»:

Նա զարմանում է, որ խոսքը երկրի լինել-չլինելուն է վերաբերվում, մինչդեռ ոմանք խոսում են թալանից. «Առաջ են քաշում հիմար թեզեր, որոնցով կերակրվել են ու շարունակում են կերակրվել»:

Մուլտիպլիկատորը վստահ է` ինչքան էլ մարդկանց ձերբակալեն, միեւնույն է` այս իշխանությունները հեռանալու են:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031