Հայաստանի սուբկյեկտայնությունը, ինքնիշխանությունը դեր չի խաղում: Իրավիճակը չի կարող այսպես շարունակվել: Նախորդ իշխանությունները կարող էին թույլ չտալ այս բումերանգը, իմ նախկին ախոյանը հնարավորություն ուներ կանխելու այս բումերանգը: Բայց գործող նախկին վարչապետը չի կարող արդարացնել այս 4 տարին՝ մեղքը բարդելով միայն նախկինների վրա»,- այսօր ՄԱԱ-ում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Փաշինյանը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, ինքնախոստովանություն է արել, թե ինչ եղել է՝ օրինաչափ է. «Ո՞նց թե ինչ եղել է՝ օրինաչափ է»:
Ի՞նչն էր պատճառը, որ բիշքեկյան համաձայնագրից հասանք նոյեմբերի 9-ի զինադադարին՝ Հովհաննիսյանն ասաց, որ այն ժամանակ մենք պետք է պարտադրեինք կապիտուլյացիա, ոչ թե միայն զինադադարի պայմանագիր կնքեինք. «Ես կողմնակից էի ԼՂ ճանաչման, ոչ թե սպասել Կոսովոյին տարիներ անց, վերջին շրջանի պատճառաբանման, Արցախի մասնատման վտանգին: Ես կողմնակից էի ուժի պահին Արցախի ճանաչման: Հետո՝ չճանաչելով Արցախն ու չտանելով կապիտուլյացիայի, այնտեղ ուժի դիրքերը չօգտագործելով՝ մենք դրանից հետո չօգտագործեցինք հետագա 28 տարին՝ մենք մեզ ուժեղացնելու տնտեսապես, տեխնոլոգիապես։ Ունեցանք շահի բախումներ, ազատագրված հայրենիքն օգտագործեցինք՝ որպես անհատներին հարստացնելու միջոց, ոչ թե պետականորեն ուժեղացնելու ԱՀ-ն ու ՀՀ-ն»:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, ժողովրդին չպետք է ինքնահոսի մատնել ու պետք է լուծումներ գտնել։ Թե ինչպե՞ս, երբ Փաշինյանը հրաժարական չի տալիս՝ նա պատասխանեց. «Ժողովրդի շարժումը եւ ակնկալիքը, որ մենք կունենանք նոր իշխանություն, ես զորակցում եմ: Հրամայական է, որ ՀՀ-ն ունենա նոր համաձայնության, նոր համախմբման իշխանություն, որը ներառում է մեր քաղաքական դաշտի բոլոր հատվածները՝ արհեստավարժների ներգրավմամբ: Մնացածը տեխնիկա է, բանակցություն է, ԱԺ-ի համաձայնություն: Ես հույս ունեի, որ գործող նախկին վարչապետը կունենար այդքան խորք ու խիղճ՝ տեսնելու դա, բայց ես հիմա չեմ կարող բարոյախոսել…Եթե ինքը հրաժարվում է դա անել ու շարժումն ասում է, որ պիտի գնա մինչեւ վերջ, մենք պիտի այնպիսի լուծումներ գտնենք, որ ինքը հասկանա ու հրաժարվի այդ պաշտոնից: Եթե դա չլինի, այդ բումերանգը պիտի խփի: Շատերը ինձ հեգնեցին՝ Ծիծեռնակաբերդ գնալու, արյան չտանելու համար ու այդ օրը հայրենիքը կարող էր չունենալ բումերանգ, բայց այդ իշխանությունը չուզեց ու բումերանգը եղավ տարիներ անց: Ամիսներ, շաբաթներ անց այդ բումերանգը պիտի ներսից ու դրսից խփի մեզ: Նա, ով սիրում է հղում կատարել Քրիստոսին ու սաղմոսներին, դա իր իրավունքն է, բայց ինչպես այն ժամանակ ես գնացի, որ հայ մարդը չզոհվի այդ օրը, աղոթք արեցի, որ հայրենիքին ու Սերժ Սարգսյանին բումերանգ չխփի, ես հիմա էլ նույնն եմ անում, որ Հայաստանին ու Նիկոլ Փաշինյանին բումերանգ չխփի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ