Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը տեղյակ չի եղել, չի ընկալել, թե ինչ է տեղի ունեցել»․ ՄԻՊ-ը՝ հղի կնոջը վրաերթի ենթարկելու մասին

Մայիս 13,2022 13:47

«Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ չկա որեւէ օրենք կամ կանոն, որ վարչապետին ուղեկցող ոստիկանության մեքենան չպետք է կանգնի եւ կարող են լքել վթարի վայրը»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոշարասյան երիտասարդ հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուն, ինչի հետեւանքով կինը մահացել է։

Գրիգորյանը պատասխանելով հարցին՝ վարչապետի մեքենան էլ դեպքից հետո անցնում է եւ չի կանգնում, ասաց․ «Ես հետաքրքրվել եմ, վստահեցնում եմ, առնվազն ինձ տրված տեղեկությունների հիման վրա, վարչապետը տեղյակ չի եղել, չի ընկալել, թե ինչ է տեղի ունեցել։ Կորտեժը շատ արագ է անցել եւ որեւէ կասկած չունեմ, որ ուր էլ շտապելու լիներ վարչապետը` պետք է կանգներ, իջներ, առնվազն մարդասիրական մղումով»։

Պաշտպանը վստահեցրեց, որ հետեւելու է գործընթացին, որպեսզի մեղավորները պատժվեն։

Ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանին կալանավորելու դատախազի միջնորդությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն էլ հայտարարել է, որ այս դեպքով տուժող կողմը հետեւողական է լինելու Սոնա Մնացականյանի դաժան վրաերթի, անօգնական վիճակում թողնելու հանգամանքների բացահայտմանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031