ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ հրավիրվել է քննչական կոմիտե, ավելի ուշ՝ դուրս եկել։ Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչն էր հրավերի պատճառը։
-Պարոն Շարմազանով, ի՞նչ նպատակով էին ձեզ կանչել։
-Նիկոլի վախերից․․․մի հատ անհեթեթ գործով 2012թ․-ի։ Ըստ իրենց՝ երիտասարդներ են եղել, որոնք հարձակվել են ակումբի վրա, որը կամ դրա տերն ունեցել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում, այդ երիտասարդներից մեկի խափանման միջոցը փոխելու, թե․․․չգիտեմ, երաշխավորություն եմ ներկայացրել։ Ըստ իրենց՝ այո, ես եմ ներկայացրել։ Լավ եմ արել, ի՞նչն է խնդիրը։ Ցանկացած պատգամավոր իրավունք ունի անձնական երաշխավորություն ներկայացնելու։ Չհասկացա, թե ինչու էին կանչել։ Անիմաստ տանել-բերելու համար է, էլի։
-Հետաքրքրվե՞լ եք՝ 2012թ․-ի գործով ձեզ ինչո՞ւ են հիմա հիշել։
Կարդացեք նաև
-Որովհետեւ հիմա ինչ-որ մեկը գրառում է արել այդ գործի մասին։ Հիմա կարող է այս գիշեր մեկը գրառում անել 2005 կամ 2014 թվի մասին։ Այսինքն, ով ինչ գրառում անի, մեջն էլ մեր անունը լինի, պետք է հերթով կանչե՞ն, տանեն-բերե՞ն։ Պարզ է, չէ՞։
-Ենթադրաբար, կարգավիճակ չունեք այս գործով։
-Ի՞նչ կարգավիճակ ես պետք է ունենամ, այ ցավդ տանեմ (ծիծաղում է․-հեղ)։ Ռեժիմի վախերն է, տանում-բերում են։ Փորձում են պայքարից հետ պահել։ Ցուցում է՝ ստացել են, անում են։
2012թ․-ին DIY ակումբի վրա հարձակման մանրամասները՝ այստեղ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ