Մայիսի 13-ին ԱԺ գիտության,կրթության,մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպվել է քննարկում՝ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի, նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:
Քննարկմանը մասնակցում էր նաև ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:
Խորհրդարանը հերթական նիստում ընդունել էր «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենք, որով նախատեսվում է Արցախի պետական համալսարանում բացել ռազմագիտության ամբիոն:
Կարդացեք նաև
Խորհրդարանականները քննարկել են ամբիոնի կանոնադրությունը, որը կազմել են ԿԳՄՍՆ-ում՝պաշտպանության նախարարության ու «Արցախի պահեստազորային սպաների միություն» ՀԿ հետ համագործակցությամբ:
Կանոնադրությամբ հստակեցվում են ամբիոնի խնդիրները, դասախոսական կազմը, պարտականությունները, ժամաքանակը, նյութատեխնիկական բազան:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին