Ադրբեջանը պատրաստվում է շարունակել ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն և անվտանգություն ապահովելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Ադրբեջանական կողմը լի է վճռականությամբ շարունակելու ջանքերը խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Բայրամովը՝ ելույթ ունենալով Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում:
Բայրամովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Բաքուն պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր Երևանի հետ և սկսել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթաց:
Ըստ նրա՝ դրա համար քայլեր են ձեռնարկվել՝ սկսելու բանակցային գործընթաց խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ, այդ թվում սահմանվել է սահմանազատման հարցերով հանձնաժողովների ձևաչափը և կազմը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ