Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արկադի Փելեշյանը նշանակվել է Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Նշանակումը կատարվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցան Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններ: Մասնակցում էին 10 քաղաքական ուժեր: Սահմանված նվազագույն շեմը հաղթահարել էին 5 քաղաքական ուժեր: Ամենից շատ ձայն հավաքել էր «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, ստանալով 15 մանդատ, իսկ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Արկադի Փելեշյանը՝ ձեռք էր բերել 5 մանդատ: Իսկ ընտրություններից որոշ ժամանակ անց դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց: Եվ մոտ կես տարի է՝ Վանաձորը համայնքը չուներ համայնքի ղեկավար ու ղեկավարի պաշտոնակատար:
Կարդացեք նաև
Վանաձոր համայնքի ավագանին բաղկացած է 33 անդամից:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ