Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մայիս 13,2022 13:12

Երևան քաղաքում՝
Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 15-ի երեկոյան ժամերից, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:


Հանրապետության տարածքում`
Մայիսի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի և 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 16-ին շրջանների զգալի մասում, 15-ի և 18-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքի մայիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 30.10C (1985թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 6.8 0C (2008թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 16.80C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031