Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, վաստակաշատ բժիշկ, սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանին՝ ծննդյան օրվա առթիվ
«Թանկագին Հրայր,
Շնորհավորում և ջերմ բարեմաղթանքներս եմ հղում եմ Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Ձեզ ճանաչում եմ շուրջ 30 տարի, երբ հեռավոր 1990-ականների սկզբին եկաք նորանկախ Հայաստան և սկսեցիք բժշկի Ձեր հայրենանվեր ու մարդասիրական գործունեությունը Հայրենիքում: Այս ընթացքում ոչ միայն փրկել եք հազարավոր, այդ թվում՝ բազմաթիվ երեխաների կյանքեր, այլև ստեղծել սրտային վիրաբուժության Ձեր դպրոցը՝ զարգացնելով բժշկության այդ ճյուղը Հայաստանում, Ձեր գիտելիքներն ու փորձը փոխանցելով երիտասարդ սերնդին: Պատահական չէ, որ Ձեր աշակերտները Ձեզ համարում են վիրտուոզ վիրաբույժ և հոգատար ուսուցիչ:
Կարդացեք նաև
Ջերմությամբ ու հաճույքով եմ հիշում մեր զրույցները, որոնցից վերջինը կայացավ Ձեզ Հայաստանի Ազգային հերոսի կոչում շնորհելուց հետո. ինձ համար իսկապես մեծ պատիվ էր որպես Հայաստանի նախագահ ստորագրել այդ հրամանագիրը: ԱՐԺԱՆԱՎՈՐ մարդուն՝ արժանի պարգև…
Մաղթում եմ Ձեզ, հարգարժան Հրայր, առողջություն, արևշատություն և ամենայն բարիք»:
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակ