Գյումրու Երևանյան խճուղու կանգառներից մեկում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի օրը ընդդիմադիրների ու տարեցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով կալանավորվեց ևս մեկ անձ` ՀՅԴ ՀԵՄ առաջնորդ Գոռ Սարգսյանը։
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտյոմ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարեց Գոռ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Նա այս գործով երրորդ անձն է, որ կալանավորվում է, մինչ այդ կալանավորվել են Արսեն Մարտոնյանը և Տարոն Մանուկյանը, ՀՅԴ֊ական Գեղամ Մանուկյանի որդին։ Գլխավոր դատախազությունից մեզ տեղեկացրել էին, որ կան ևս երկու կասկածյալներ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ