Փաստաբան Անահիտ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայտնի ձայնագրության մասին մի քանի փաստ.
1.լսվում է 2 հոգու զրույց, որից մեկը կին է, մյուսը՝ Թոռնիկ անվամբ մի երիտասարդ (ինչպես պարզ է դառնում՝ Թոռնիկը Ագրարային համալսարանի Ուսխորհրդի նախագահն է՝ ոմն Թոռնիկ Ալիյան)
2.կանացի ձայնը խոսում է բացառապես շարժմանը մասնակցելու, շարժմանը ներգրավվելու մասին
Կարդացեք նաև
3.Թոռնիկը անընդհատ խոսում է գումարի, այլ շահագրգռվածության մասին, ինչ-որ գումարների պահանջ է ներկայացնում և նշում, որ ամեն ինչ կարող է տեղի ունենալ բացառապես գումարով
4.կանացի ձայնը որևէ գումարային առաջարկ չի անում
5.արդյունքում՝ կալանավորվում են Ավետիք Չալաբյանը և Էմմա Սարգսյանը
6.գումար շորթողի տպավորություն ստեղծող Թոռնիկի վերաբերյալ կալանքի կամ ձերբակալման մասին որևէ հայտարարություն չկա
7.6-րդ կետից բխում է, որ Թոռնիկը գործուղված էր նման խոսակցություններ վարելու և ձայնագրություններ անելու
8.իմ ուսանողության տարիներին «թոռնիկները» կոնկրետ անուններով էին կոչվում (ոչ եթերային է) և նրանք իրենց թաղում և ուսումնական հաստատություններում համապատասխան վերաբերմունքի էին արժանանում
Հ.Գ. չէ, իրականում, մեր ուսանողության տարիներին աղջիկներին զապիս անող տղաներ չկային և ամբողջ ողբերգությունը ոչ թե ներկայիս կալանավորումներն են, այլ՝ արժեհամակարգի կորուստը (((
«Նրան ամենից շատ գլխացավանք էր պատճառում այն հրահանգը, թե ինչպես պետք է տեղական բնակչության միջից վարձու մատնիչներ ու լրտուներ հավաքագրել։ Վերջապես գալով այն եզրակացության, որ հնարավոր չէ որևէ մեկին հավաքագրել այն վայրից, ուր սկիզբ է առնում Բլատան, որովհետև այնտեղ բոլորը պնդաճակատներ են, նա որոշեց իր մոտ ծառայության վերցնել համայնքի հոտաղին, որին Տռճինկ Պեպկա մականունն էին կպցրել։ Այդ Պեպկան ապուշի մեկն էր, որ իր մականունը լսելուն պես սկսում էր տռճինկ տալ, բնությունից ու մարդկանցից ծաղրված, դժբախտ ու խեղանդամ մի արարած, որ տարեկան մի երկու զլոտինով ու հացափորի արածացնում էր գյուղի հոտը։
Եվ ահա վախմիստրը հրամայում է Պեպկային կանչել իր մոտ և նրան ասում է.
— Գիտե՞ս, Պեպկա, ով է «ծեր Պրոխազկան»։
— Մե-մեե՜․․․
— Մի՛ մկկա։ Միտդ պահիր, որ այդպես են անվանում թագավոր կայսրին։ Գիտե՞ս ով է թագավոր կայսրը։
— Նա թագավոլ կայսլն է…
— Ապրե՛ս, Պեպկա։ Ուրեմն, իմացիր, եթե տնից տուն ճաշի գնալիս լսես, որ մեկնումեկն ասում է, թե թագավոր կայսրը անասուն է կամ այդպիսի մի բան, եկ ու ինձ հայտնիր։ Դրա համար ինձնից քսան հելլեր կստանաս։ Իսկ եթե լսես, որ մեկնումեկն ասում է, թե մենք պատերազմը տանուլ կտանք, դարձյալ եկ ինձ մոտ, հասկանո՞ւմ ես։ Կհայտնես, թե ասողն ով էր, և նորից քսան հելլեր կստանաս։ Բայց եթե իմանամ, որ մի բան թաքցրել ես, վերջդ վատ կլինի։ Կձերբակալեմ ու կուղարկեմ Պիսեկ։ Իսկ հիմա տռճինկ տուր տեսնեմ։— Պեպկան տռճինկ է տալիս, իսկ վախմիստրը նրան քսան հելլեր է նվիրում և, ինքն իրենից գոհ, ժանդարմական վարչությանը զեկուցագիր գրում, թե լրտու է հավաքագրել։
Հետևյալ օրը վախմիստրի մոտ գալիս է քահանան և որպես գաղտնիք հայտնում, թե առավոտյան գյուղից դուրս հանդիպել է գյուղի հոտաղ Տռճինկ Պեպկային և նա իրեն ասել է. «Տել հայլ, ելեկ պան վախմիստլը ասաց, թե թագավոլ կայսլը անասուն է և մենք պատերազմը տանուլ կտանք։ Մե-մեե․․․ հո՛պ»։
Յարոսլավ Հաշեկ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»