Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ-լեյտենանտը փրկել է հրամանատարին, զինվորներին թողել է, որ մահանան. «Հրապարակ»

Մայիս 13,2022 10:07

Քննչական կոմիտեն ավարտել է նախաքննությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանի գործով: Այն ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ իշխանության անգործությունը, որը դրսեւորվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում: ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանին այս հոդվածով սպառնում է ազատազրկում 7-13 տարի ժամկետով:

Մակարյանը 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Կովսականում մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու է հանդիսացել: ՔԿ-ն պարզել է, որ նրա ենթակայությամբ գործող խմբի մի մասը՝ N զորամասի հրամանատար Ա. Ա.-ի գլխավորությամբ, Կովսական քաղաքի սկզբնամասում ընկել է շրջափակման մեջ: «Նման պայմաններում Ա. Մ.-ն … իրեն ենթակա անձնակազմին տալով «նահանջ» հրաման, վերադարձել է Կապան քաղաք, որպիսի գործողությունների հետեւանքով շրջափակման մեջ հայտնված Ա. Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության, 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաեւ ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն առայսօր անհայտ է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Անդրանիկ Մակարյանը Կովսականի գծով պատասխանատուն է եղել: ՊՆ ներքին աղբյուրներից մեզ հաջողվեց պարզել, որ նա ոչ բոլորի նկատմամբ է «անգործություն» ցուցաբերել ու թողել, որ մահանան «անհավասար մարտում»: «Նա իր նախկին տեղակալ Նշանյանի տղային, որը հրամանատար էր, հանել է, փախցրել է այնտեղից, իսկ մնացածին թողել է, որ կոտորվեն: Զարմանալի է, թե ոնց են մեր հարգված զինվորականներն այսպես պահել իրենց, այն դեպքում, երբ իրապես հերոսանալու շանս են ունեցել»,- ասում է ՊՆ աղբյուրը: Խոսքը «քիմիկների» վարչության՝ ՌՔԿՊ զորքերի պետ Վարդան Նշանյանի որդու մասին է:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031